ՌԴ-ում ավարտվել են Պետդումայի ընտրությունները․ առաջատարը իշխող «Եդինայա Ռոսիա»-ն է
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանում ավարտվել է Պետդումայի ընտրության քվեարկությունը, որը տևել է երեք օր, հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
ՌԴ Պետդումայի ընտրությունում արձանագրությունների գրեթե 88 տոկոսի հաշվարկից հետո իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը ստացել է 57,87 տոկոս, կոմունիստները՝ 13,84 տոկոս, լիբերալ-դեմոկրատները՝ 8,86 տոկոս, «Նոր մարդիկ» կուսակցությունը ՝ 7,94%, «Արդար Ռուսաստանը»՝ 4,95%:
«Եդինայա Ռոսիա»-ի թեկնածուները նույնպես գլխավորում են 208 միամանդատ ընտրատարածքներում՝ 225-ից: Դրանից հետևում է, որ իշխանական կուսակցությունը խորհրդարանում կստանա ավելի քան 301 տեղ, որն անհրաժեշտ է սահմանադրական մեծամասնության համար։
Այս անգամ Ռուսաստանի խորհրդարանի եռօրյա ընտրությունն անցկացվել է նաև Ուկրաինայի օկուպացված տարածքներում: Պատերազմի դեմ արտահայտվող միակ խոշոր կուսակցությանը՝ «Յաբլոկո»-ին, չեն գրանցել ընտրությանը մասնակցելու համար։
ԿԸՀ-ն նաև հայտնում է, որ այդ կուսակցությունն անցնում է ութերորդ գումարման Նովգորոդի շրջանային Դումա ՝ քվեաթերթիկների 96,86 տոկոսը մշակելուց հետո: