Այս ճանապարհը մեզ հիշեցնում է, որ անկախությունը ոչ միայն նվաճում է, այլև ամենօրյա պատասխանատվություն՝ պահպանելու պետականությունը

ՀՀ Անկախության տոնի առթիվ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի շնորհավորական ուղերձը
Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ։
35 տարի առաջ՝ սեպտեմբերի 21-ին, հայ ժողովուրդը համաժողովրդական կամքով վերահաստատեց իր անկախ ապրելու և սեփական ապագան ինքնուրույն կերտելու վճռականությունը։ Այդ օրը դարձավ մեր նորագույն պատմության կարևորագույն հանգրվաններից մեկը՝ ամրագրելով անկախ պետականության վերականգնման մեր համազգային կամքը։
Անկախության երեք տասնամյակները մեր ժողովրդի համար եղել են փորձությունների, պայքարի, ձեռքբերումների ու վերելքների տարիներ։ Այս ճանապարհը մեզ հիշեցնում է, որ անկախությունը ոչ միայն նվաճում է, այլև ամենօրյա պատասխանատվություն՝ պահպանելու պետականությունը, ամրապնդելու մեր երկրի հիմքերը և մեր աշխատանքով կերտելու նրա վաղվա օրը։
Այս կարևոր հոբելյանը ևս մեկ առիթ է արժևորելու մեր անցած ճանապարհը, խոնարհվելու հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը նվիրած մեր հայրենակիցների հիշատակի առջև և գիտակցելու մեր պատասխանատվությունը գալիք սերունդների հանդեպ։
Թող Անկախության 35-ամյակը նոր էջ բացի մեր պետականության ամրապնդման, զարգացման և առաջընթացի ճանապարհին։ Մեր միասնական կամքը, նվիրումն ու հետևողական աշխատանքը թող դառնան այն ամուր հիմքը, որի վրա կկերտենք ուժեղ, արժանապատիվ և խաղաղ Հայաստան։
Շնորհավոր Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձը։

Leave a comment