Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացվող շախմատի 46-րդ Համաշխարհային օլիմպիադայում սեպտեմբերի 21-ին կկայանա 5-րդ տուրը:
Առաջատարների թվում գտնվող Հայաստանի հավաքականը կմրցի Իրանի հավաքականի հետ: Հանդես կգան Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը և Գաբրիել Սարգսյանը:
Կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցը Լատվիայի թիմն է: Պարտիաներ կանցկացնեն Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Սուսաննա Գաբոյանը:
Պարտիաները կմեկնարկեն Երևանի ժամանակով 14:00-ին:
Հիշեցնենք, որ նախորդ 5 տուրերում տղամարդկանց Հայաստանի հավաքականը տարել է 4 հաղթանակ ու գրանցել 4 ոչ-ոքի, իսկ, իսկ կանանց թիմն ունի 4 հաղթանակ ու 1 պարտություն:
Համաշխարհային օլիմպիադան կավարտվի սեպտեմբերի 27-ին: Կանցկացվի 11 տուր:
Դավիթ Եղիազարյան