ՀՀ անկախության 35 տարիների ընթացքում պետական սահմաններ չենք ունեցել. Սասուն Միքայելյան

https://arm.sputniknews.ru/20260921/hh-ankakhutjan-35-tarineri-yntacqum-petakan-sahmanner-chenq-unecel-sasun-miqajeljan-107105002.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Сасун Микаелян общается с прессой в военном пантеоне “Ераблур”

Sputnik Արմենիա

Сасун Микаелян общается с прессой в военном пантеоне “Ераблур”

2026-09-21T11:30+0400

true

PT2M47S

Андраник Кочарян и Сасун Микаелян на возложении цветов в военном пантеоне “Ераблур”

Sputnik Արմենիա

Андраник Кочарян и Сасун Микаелян на возложении цветов в военном пантеоне “Ераблур”

2026-09-21T11:30+0400

true

PT1M29S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/15/107104286_157:0:1090:700_1920x0_80_0_0_9b2cca25766a632335dc3e9a3cbcbecb.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, եռաբլուր պանթեոն, սասուն միքայելյան, անդրանիկ քոչարյան, видео

հայաստան, եռաբլուր պանթեոն, սասուն միքայելյան, անդրանիկ քոչարյան, видео

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանի համոզմամբ` ՀՀ–ն անկախության 35 տարիների ընթացքում պետական սահմաններ չունի։ Նա այդ մասին ասաց Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում։

Նշենք, որ այս պահին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից միայն Սասուն Միքայելյանն ու Անդրանիկ Քոչարյանն են այցելել Եռաբլուր։

«Տա Աստված, որ մենք վերջնականապես ունենանք պետական սահմաններ և լիովին անկախ լինենք։ Մեր սերունդը ժամանակին իր գործը փայլուն արեց հանուն անկախության, սակայն քաղաքական գործիչները պետք է տանեին դեպի վերջնական հաղթանակ»,– հայտարարեց նա։

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց` արդյոք այսօր մեր հաղթանակներն արժեզրկելու փորձ չի՞ արվում։

«Նայած` որ տեսանկյունից նայենք. եթե դու հզոր ես, իրավիճակից կարող ես խոսել, իսկ այսօր մենք մեր գործունեությունը 2020 թվականից ծավալում ենք, որ գնանք վերջնականապես սահմանազատման։ Օրինակ` դուք գիտե՞ք մի պետություն, որ առանց պետական, միջազգայնորեն ճանաչված սահմանների անկախ է»,– պատասխանեց Միքայելյանը։

Րոպեներ անց ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում հերքեց, թե իր ընկեր Սասուն Միքայելյանը նման բան է ասել՝ նշելով, թե նա այլ բան է նկատի ունեցել։

«Պետական սահմանի չգոյությունը կարող է հանդիսանալ նաև պատերազմի հիմք, կարծում եմ՝ ինչքան շուտ մենք հարևան երկրների հետ սահմանի կայացման իրավական պրոցեսն ավարտենք, այնքան ավելի հանգիստ միջազգային իրավունքի պարտադրանքի մեջ կհայտնվեն բոլոր հարևան երկրները մեզ հետ միասին»,– նշեց Քոչարյանը՝ շարունակելով Սասուն Միքայելյանի խոսքերը։

Leave a comment