«Toyota»-ն ՀՀ կառավարության վարչական շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02:35-ի սահմաններում «Toyota» մակնիշի ավտոմեքենան Մելիք Ադամյան փողոցի 2/2 հասցեում՝ ՀՀ կառավարության վարչական շենքի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ 

Leave a comment