https://arm.sputniknews.ru/20260921/sa-mer-amenamets-hpartutjan-orn-e-azh-nakhagahy-shnvorhavvorel-e-ankakhutjan-tvoni-artiv-107100247.html
Սա մեր ամենամեծ հպարտության օրն է. ԱԺ նախագահը շնորհավորել է Անկախության տոնի առթիվ
Սա մեր ամենամեծ հպարտության օրն է. ԱԺ նախագահը շնորհավորել է Անկախության տոնի առթիվ
Sputnik Արմենիա
ԱԺ նախագահը նշել է, որ իմաստուն հայ ժողովուրդը միշտ կարողացել է գտնել բավարար ինքնահայեցման ուժ, որպեսզի ապահովի Հայաստանի Հանրապետության անկախության… 21.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-21T09:42+0400
2026-09-21T09:42+0400
2026-09-21T09:42+0400
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/18/106049588_0:0:1600:901_1920x0_80_0_0_d3584687dedb840c4ce12894bda40616.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ` նշելով, որ այն մեր ամենամեծ հպարտության օրն է, մեր ձեռքբերումների անվիճելի գագաթնակետը։«Հայ ժողովուրդը երբեք չի հաշտվել անկախություն չունենալու հետ․ նույնիսկ թվացյալ ամենաանհույս իրավիճակներում մենք սրտում պահել ենք ազատության ճրագը, պայքարել ենք դրա համար, և երբ դա հնարավոր է դարձել, վերածնել ենք այն։ Սա մեր՝ իրապես պետական ժողովուրդ լինելու լավագույն առհավատչյան է»,– գրել է նա:Ռուբինյանը նշել է, որ այսպես եղավ 35 տարի առաջ, երբ կոտրեցինք անազատության կապանքները, հռչակեցինք մեր կամքը՝ ապրել ազատ ու անկախ Հայաստանում։«Բայց մենք պետք է ինքներս մեզ խոստովանենք, որ առաջին իսկ օրվանից փորձ է արվել մեզ ներարկել՝ ներսից և դրսից, թե մեր անկախությունն ընդամենը հռչակագրային է, իրավիճակային, ժամանակավոր կամ արհեստական։Փորձ է արվել մեզ համոզել, որ կա «ազգային շահ» որն ավելի կարևոր է, քան պետական անկախությունը, և որ գուցե ապահով կախվածությունն ավելի լավ է, քան անկախության համար արվող զոհողությունները։ Բայց անգամ ամենադժգույն պահերին, երբ թվում էր, թե լավագույն ճանապարհը հանձնվելն է կամ անկախությունը զիջելը, մենք՝ որպես իմաստուն ժողովուրդ, գտանք բավարար ինքնահայեցման ուժ, որպեսզի փոխենք պատմության ընթացքը և ապահովենք մեր աչքի լույսի, մեր սրբության սրբոցի՝ Հայաստանի Հանրապետության անկախության հարատևությունը»,– ընդգծել է Ռուբինյանը։ԱԺ նախագահը եզրափակել է` հիմա, երբ վերջապես հաստատված է այդքան սպասված խաղաղությունը, մենք կարող ենք վերջապես շունչ քաշել, կերտել ու վայելել մեր խաղաղ կյանքը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/18/106049588_141:0:1564:1067_1920x0_80_0_0_e59dfb59e34d8e3f098e810c1583de12.jpg.webp
հայաստան
ԱԺ նախագահը նշել է, որ իմաստուն հայ ժողովուրդը միշտ կարողացել է գտնել բավարար ինքնահայեցման ուժ, որպեսզի ապահովի Հայաստանի Հանրապետության անկախության հարատևությունը։
«Հայ ժողովուրդը երբեք չի հաշտվել անկախություն չունենալու հետ․ նույնիսկ թվացյալ ամենաանհույս իրավիճակներում մենք սրտում պահել ենք ազատության ճրագը, պայքարել ենք դրա համար, և երբ դա հնարավոր է դարձել, վերածնել ենք այն։ Սա մեր՝ իրապես պետական ժողովուրդ լինելու լավագույն առհավատչյան է»,– գրել է նա:
Ռուբինյանը նշել է, որ այսպես եղավ 35 տարի առաջ, երբ կոտրեցինք անազատության կապանքները, հռչակեցինք մեր կամքը՝ ապրել ազատ ու անկախ Հայաստանում։
«Բայց մենք պետք է ինքներս մեզ խոստովանենք, որ առաջին իսկ օրվանից փորձ է արվել մեզ ներարկել՝ ներսից և դրսից, թե մեր անկախությունն ընդամենը հռչակագրային է, իրավիճակային, ժամանակավոր կամ արհեստական։Փորձ է արվել մեզ համոզել, որ կա «ազգային շահ» որն ավելի կարևոր է, քան պետական անկախությունը, և որ գուցե ապահով կախվածությունն ավելի լավ է, քան անկախության համար արվող զոհողությունները։ Բայց անգամ ամենադժգույն պահերին, երբ թվում էր, թե լավագույն ճանապարհը հանձնվելն է կամ անկախությունը զիջելը, մենք՝ որպես իմաստուն ժողովուրդ, գտանք բավարար ինքնահայեցման ուժ, որպեսզի փոխենք պատմության ընթացքը և ապահովենք մեր աչքի լույսի, մեր սրբության սրբոցի՝ Հայաստանի Հանրապետության անկախության հարատևությունը»,– ընդգծել է Ռուբինյանը։
ԱԺ նախագահը եզրափակել է` հիմա, երբ վերջապես հաստատված է այդքան սպասված խաղաղությունը, մենք կարող ենք վերջապես շունչ քաշել, կերտել ու վայելել մեր խաղաղ կյանքը։