Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների անցկացման պատճառով սեպտեմբերի 21-ի ժամը 8։00-ից մինչև սեպտեմբերի 22-ի ժամը 2:00-ն սահմանափակվել է տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից մի շարք ճանապարհահատվածներ, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը:
Վարորդներին կոչ են անում շրջանցել նշված հատվածները։
Մասնավորապես, դեպի Հանրապետության հրապարակ երթևեկությունը սահմանափակված է՝
Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից,
Սախարովի հրապարակից,
Պապ թագավորի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից,
Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից,
Վազգեն Սարգսյան-Խորենացի փողոցների խաչմերուկից։
«Երթևեկության անվտանգությունն ու միջոցառման անխափան կազմակերպումն ապահովելու նպատակով խնդրում ենք վարորդներին շրջանցել նշված ճանապարհահատվածները»,- ասված է տարածած հաղորդագրությունում։