News.am. Հայկական կողմի հետ շփումներում պարբերաբար բարձրացնում ենք Հայաստանում ռուսական բիզնեսի գործունեության պայմանների թեման։ Տարբեր մակարդակներում մեզ հավաստիացնում էին, որ հայրենական ներդրումներին ոչինչ չի սպառնում։ Սակայն, ինչպես տեսնում ենք, այդ հայտարարությունները ամեն ինչում չեն համընկնում իրականության հետ։ Ավելի ու ավելի շատ փորձագետներ համակարծիք են, որ հանրապետությունում նկատվում են «սեփականության վերաբաժանման» նշաններ՝ քաղաքական դրդապատճառներով։ Դրա մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Վառ օրինակ է ռուս-հայ գործարար Ս.Ս. Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի շարունակվող ազգայնացումը։ Իր գործողությունները իշխանական թիմը փորձում է արդարացնել «կոռուպցիայի դեմ պայքարի», ապօրինի ձեռք բերված միջոցները գանձարան վերադարձնելու, ընկերության արդյունավետությունը բարձրացնելու ձգտման կարգախոսներով։ Սակայն դրանց ճշմարտացիությունը խիստ կասկածելի է։ Իրականում սա ավելի շատ նման է ներքաղաքական դաշտում մրցակիցներից մեկի նկատմամբ քաղաքական դրդապատճառներով հաշվեհարդարի։ Հատկանշական է, որ մինչև գործարարի՝ հանրապետության քաղաքական կյանքում հայտնվելը, ընկերության աշխատանքի վերաբերյալ որևէ բողոք չկար։ Ընդ որում, նոր ղեկավարները, որքան կարելի է դատել, առանձնապես հաջողության չեն հասել այն ձեռնարկության ղեկին, որի մեջ ներդրվել էին հարյուրավոր միլիոնավոր դոլարներ։
Ամենայն լրջությամբ ենք ընդունում Հայաստանի ղեկավարության հայտարարությունները «ՀԿԵ» ՓԲԸ-ի՝ «ՌԺԴ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկության՝ հայկական երկաթուղային ցանցի կառավարման կոնցեսիան ինչ-որ երրորդ երկրի վաճառելու անհրաժեշտության մասին։ Պնդվում է, թե ռուսական ներկայությունը, իբր, զրկում է Հայաստանին մրցակցային առավելություններից՝ արևմտյան պատժամիջոցների սպառնալիքի պատճառով։ Սակայն իրականում ամեն ինչ ճիշտ հակառակն է․ ռուսական ընկերությունը երկար տարիներ բոլոր եկամուտները ներդնում է հայկական երկաթուղային ենթակառուցվածքի պահպանման, արդիականացման և զարգացման մեջ։
Բերեմ մի քանի թվեր։ «ՀԿԵ» ՓԲԸ-ի ներդրումները 2008 թվականից կազմել են 30 միլիարդ ռուբլի (ներկայիս փոխարժեքով՝ մոտ 388 միլիոն ԱՄՆ դոլար), իսկ վճարված հարկերը՝ 15 միլիարդ ռուբլի (ներկայիս փոխարժեքով՝ մոտ 194 միլիոն ԱՄՆ դոլար)։ Վերանորոգվել է ավելի քան 520 կմ գիծ, այն դեպքում, երբ «ՀԿԵ» ՓԲԸ-ի կառավարման ներքո գտնվող ցանցի շահագործման երկարությունը կազմում է մոտ 700 կմ։ Փոխարինվել է քնատարների 50 տոկոսը, իրականացվել է ավելի քան 50 կառույցի, դրանց թվում՝ 38 կամրջի և երկու թունելի վերանորոգում ու վերակառուցում։ Ընկերությունը, որպես գործատու, ապահովում է ավելի քան 2,5 հազար մարդու զբաղվածություն։
Այս ամենը հնարավորություն է տվել պահպանել Հայաստանի ռազմավարական ակտիվը և, որպես հետևանք, նախադրյալներ ստեղծել հանրապետության արդյունավետ ինտեգրման համար միջազգային տրանսպորտային ցանցին՝ տարածաշրջանային հաղորդակցությունների լիարժեք ապաշրջափակման դեպքում, ինչը հատկապես կարևոր է դեպի ծով ելք չունեցող երկրի համար։
Կոնցեսիայի վաճառքի մասին համառ խոսակցությունները, առանց համոզիչ բացատրության, թե ինչու դա կարող է անհրաժեշտ լինել ռուսական կողմին, կարող են վկայել այն մասին, որ դրանց հետևում երկաթուղիների օտարումն ու փոխանցումը այլ պետությունների աշխարհաքաղաքական նախագծերի շահերից բխող մտադրություն է թաքնված։
Ուշադիր հետևում ենք Հայաստանում ռուսական տնտեսական օպերատորների օրինական շահերի պահպանմանը։ Դրանց խախտումը ոչ միայն վնաս կհասցնի հանրապետության ներդրումային մթնոլորտին, այլև չի մնա առանց ռուսական կողմի պատշաճ արձագանքի», – նշել է Գալուզինը։
Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ
Հայկական կողմի հետ շփումներում պարբերաբար բարձրացնում ենք Հայաստանում ռուսական բիզնեսի գործունեության պայմանների թեման։ Տարբեր մակարդակներում մեզ հավաստիացնում էին, որ հայրենական ներդրումներին ոչինչ չի սպառնում։ Սակայն, ինչպես տեսնում ենք, այդ հայտարարությունները ամեն ինչում չեն համընկնում իրականության հետ։ Ավելի ու ավելի շատ փորձագետներ համակարծիք են, որ հանրապետությունում նկատվում են «սեփականության վերաբաժանման» նշաններ՝ քաղաքական դրդապատճառներով։ Դրա մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Վառ օրինակ է ռուս-հայ գործարար Ս.Ս. Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի շարունակվող ազգայնացումը։ Իր գործողությունները իշխանական թիմը փորձում է արդարացնել «կոռուպցիայի դեմ պայքարի», ապօրինի ձեռք բերված միջոցները գանձարան վերադարձնելու, ընկերության արդյունավետությունը բարձրացնելու ձգտման կարգախոսներով։ Սակայն դրանց ճշմարտացիությունը խիստ կասկածելի է։ Իրականում սա ավելի շատ նման է ներքաղաքական դաշտում մրցակիցներից մեկի նկատմամբ քաղաքական դրդապատճառներով հաշվեհարդարի։ Հատկանշական է, որ մինչև գործարարի՝ հանրապետության քաղաքական կյանքում հայտնվելը, ընկերության աշխատանքի վերաբերյալ որևէ բողոք չկար։ Ընդ որում, նոր ղեկավարները, որքան կարելի է դատել, առանձնապես հաջողության չեն հասել այն ձեռնարկության ղեկին, որի մեջ ներդրվել էին հարյուրավոր միլիոնավոր դոլարներ։
Ամենայն լրջությամբ ենք ընդունում Հայաստանի ղեկավարության հայտարարությունները «ՀԿԵ» ՓԲԸ-ի՝ «ՌԺԴ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկության՝ հայկական երկաթուղային ցանցի կառավարման կոնցեսիան ինչ-որ երրորդ երկրի վաճառելու անհրաժեշտության մասին։ Պնդվում է, թե ռուսական ներկայությունը, իբր, զրկում է Հայաստանին մրցակցային առավելություններից՝ արևմտյան պատժամիջոցների սպառնալիքի պատճառով։ Սակայն իրականում ամեն ինչ ճիշտ հակառակն է․ ռուսական ընկերությունը երկար տարիներ բոլոր եկամուտները ներդնում է հայկական երկաթուղային ենթակառուցվածքի պահպանման, արդիականացման և զարգացման մեջ։
Բերեմ մի քանի թվեր։ «ՀԿԵ» ՓԲԸ-ի ներդրումները 2008 թվականից կազմել են 30 միլիարդ ռուբլի (ներկայիս փոխարժեքով՝ մոտ 388 միլիոն ԱՄՆ դոլար), իսկ վճարված հարկերը՝ 15 միլիարդ ռուբլի (ներկայիս փոխարժեքով՝ մոտ 194 միլիոն ԱՄՆ դոլար)։ Վերանորոգվել է ավելի քան 520 կմ գիծ, այն դեպքում, երբ «ՀԿԵ» ՓԲԸ-ի կառավարման ներքո գտնվող ցանցի շահագործման երկարությունը կազմում է մոտ 700 կմ։ Փոխարինվել է քնատարների 50 տոկոսը, իրականացվել է ավելի քան 50 կառույցի, դրանց թվում՝ 38 կամրջի և երկու թունելի վերանորոգում ու վերակառուցում։ Ընկերությունը, որպես գործատու, ապահովում է ավելի քան 2,5 հազար մարդու զբաղվածություն։
Այս ամենը հնարավորություն է տվել պահպանել Հայաստանի ռազմավարական ակտիվը և, որպես հետևանք, նախադրյալներ ստեղծել հանրապետության արդյունավետ ինտեգրման համար միջազգային տրանսպորտային ցանցին՝ տարածաշրջանային հաղորդակցությունների լիարժեք ապաշրջափակման դեպքում, ինչը հատկապես կարևոր է դեպի ծով ելք չունեցող երկրի համար։
Կոնցեսիայի վաճառքի մասին համառ խոսակցությունները, առանց համոզիչ բացատրության, թե ինչու դա կարող է անհրաժեշտ լինել ռուսական կողմին, կարող են վկայել այն մասին, որ դրանց հետևում երկաթուղիների օտարումն ու փոխանցումը այլ պետությունների աշխարհաքաղաքական նախագծերի շահերից բխող մտադրություն է թաքնված։
Ուշադիր հետևում ենք Հայաստանում ռուսական տնտեսական օպերատորների օրինական շահերի պահպանմանը։ Դրանց խախտումը ոչ միայն վնաս կհասցնի հանրապետության ներդրումային մթնոլորտին, այլև չի մնա առանց ռուսական կողմի պատշաճ արձագանքի», – նշել է Գալուզինը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: