Թուրքիան հայտարարել է «պատմական հնարավորության» մասին Հարավային Կովկասում խաղաղության և զարգացման համար

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ Հարավային Կովկասը պատմական հնարավորություն է ստացել բազմամյա հակամարտային միջավայրից անցում կատարելու խաղաղության, կայունության, զարգացման և տարածաշրջանային համագործակցության


ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ Հարավային Կովկասը պատմական հնարավորություն է ստացել բազմամյա հակամարտային միջավայրից անցում կատարելու խաղաղության, կայունության, զարգացման և տարածաշրջանային համագործակցության:


Ելույթ ունենալով 1918 թվականի Բաքվի իրադարձությունների (Կովկասյան իսլամական բանակի կողմից Բաքվի գրավման, խմբ.) 108-ամյակին նվիրված միջոցառմանը՝ Գյուլերն անդրադարձել է հայ-ադրբեջանական կարգավորմանը:


Թուրք նախարարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված փոխըմբռնումը, որն արձանագրվել է Վաշինգտոնում, ինչպես նաև խաղաղության հաստատման ուղղությամբ կատարված վերջին քայլերը:


Անկարան ակնկալում է համապարփակ և կայուն խաղաղության շուտափույթ ձեռքբերում և աջակցում է գործընթացին, որը, ինչպես հայտարարել է Գյուլերը, պետք է ամրապնդի տարածաշրջանային կայունությունը և նպաստի տարածաշրջանի ժողովուրդների բարօրությանը:


Նա նշել է, որ Հարավային Կովկասին անհրաժեշտ են ոչ թե նոր հակամարտություններ, այլ վստահություն, համագործակցություն, զարգացում և բարօրության աճ:


Leave a comment