Գագիկ Խաչատրյանին շտապօգնության մեքենայով տարան դատարանի նիստերի դահլիճից։ Մինչ այդ դատական նիստին ագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդեց, որ հետագա դատական նիստերն անցկացվեն առանց Գ․ Խաչատրյանի։
Դատավոր Վարդգես Ստեփանյանը որոշում կայացրեց դատական նիստերն անցկացնել Գագիկ Խաչատրյանի բացակայությամբ:
Հիշեցնենք՝ ՔԿ-ից հայտնել էին. «ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ են իրականացվել ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գ․Խ․-ի, վերջինիս որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերությունների գրասենյակներում և մասնաճյուղերում»։ Դրանից հետո դատարանի որոշմամբ Խաչատրյանը սեպտեմբերի 2-ին երկու ամսով կալանավորվել է, պահվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։