https://arm.sputniknews.ru/20260918/pashinjany-germania-e-meknel-flyone-i-biznes-jetvov-107007303.html
Փաշինյանը Գերմանիա է մեկնել FlyOne-ի բիզնես-ջեթով
Փաշինյանը Գերմանիա է մեկնել FlyOne-ի բիզնես-ջեթով
Sputnik Արմենիա
Ինքնաթիռը գրանցված է FlyOne Romania ընկերության անունով, սակայն շահագործվում է FlyOne Armenia-ի կողմից, որի բաժնեմասը պատկանում է Խաչատուր Սուքիասյանի… 18.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-18T17:50+0400
2026-09-18T17:50+0400
2026-09-18T17:50+0400
նիկոլ փաշինյան
ինքնաթիռ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/12/107006384_0:11:1280:731_1920x0_80_0_0_6f6a73e418a2d688724bf4b02ef55bce.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա է մեկնել FlyOne-ի բիզնես-ջեթով։ Sputnik Արմենիայի տվյալներով՝ Փաշինյանը Ֆրանկֆուրտ է մեկնել Gulfstream G450 ինքնաթիռով, որը գրանցված է FlyOne Romania ընկերության անունով։Ինքնաթիռը, սակայն, օգտագործվում է Երևանից թռիչների համար, ինչի մասին վկայում է թռիչքների պատմությունը։ Ենթադրվում է, որ այն շահագործվում է FlyOne Armenia-ի կողմից, որի բաժնեմասը պատկանում է գործարար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։Սա առաջին դեպքը չէ, երբ այս ինքնաթիռից օգտվում են Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները։Ապրիլին «Հետք»-ը գրել էր, որ նույն ինքնաթիռով թռիչքներ են իրականացրել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։Մասնավորապես, Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակության՝ Ղազախստանի Շիմքենթ քաղաք և հակառակ ուղղությամբ թռիչքն արժեցել էր 77 հազար դոլար։Ավելի վաղ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնել էին, որ կառավարական ինքնաթիռը տեխնիկական ստուգում է անցնում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/12/107006384_146:0:1134:741_1920x0_80_0_0_f1e773bf92a436cce857fb64b7fe873c.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, ինքնաթիռ
Բաժանորդագրվել
Ինքնաթիռը գրանցված է FlyOne Romania ընկերության անունով, սակայն շահագործվում է FlyOne Armenia-ի կողմից, որի բաժնեմասը պատկանում է Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա է մեկնել FlyOne-ի բիզնես-ջեթով։ Sputnik Արմենիայի տվյալներով՝ Փաշինյանը Ֆրանկֆուրտ է մեկնել Gulfstream G450 ինքնաթիռով, որը գրանցված է FlyOne Romania ընկերության անունով։
Ինքնաթիռը, սակայն, օգտագործվում է Երևանից թռիչների համար, ինչի մասին վկայում է թռիչքների պատմությունը։ Ենթադրվում է, որ այն շահագործվում է FlyOne Armenia-ի կողմից, որի բաժնեմասը պատկանում է գործարար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։
Սա առաջին դեպքը չէ, երբ այս ինքնաթիռից օգտվում են Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները։
Ապրիլին «Հետք»-ը գրել էր, որ նույն ինքնաթիռով թռիչքներ են իրականացրել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Մասնավորապես, Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակության՝ Ղազախստանի Շիմքենթ քաղաք և հակառակ ուղղությամբ թռիչքն արժեցել էր 77 հազար դոլար։
Ավելի վաղ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնել էին, որ կառավարական ինքնաթիռը տեխնիկական ստուգում է անցնում։