Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնում» առաջին գոլի ու հարմարվելու մասին

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կառլեն Հովհաննիսյանը Տոլյատիի «Ակրոնի» կազմում առաջին գոլը խփելուց հետո կիսվել է տպավորություններով: Գրոզնիի «Ախմատի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի խաղում (2:0) հայ ֆուտբոլիստը փոխարինման էր դուրս եկել 70-րդ րոպեին, իսկ 87-րդ րոպեին ձևակերպել էր հանդիպման վերջնական հաշիվը։

«Մենք հաղթեցինք, գլխավորը դա էր: Կարծում եմ՝ հաջող մտա խաղի մեջ, նաև գոլ խփեցի: Մենք դժվարություներ չենք ունեցել: Քայլ առ քայլ գնում ենք առաջ: Ահա արդյունքը: «Ակրոնում» հարմավրելու գործընթացը լավ է ընթանում: Տոլյատին լավ քաղաք է, մարդիկ ևս լավն են»,- Հովհաննիսյանի խոսքը մեջբերում է Volga.news-ը:

Կառլեն Հովհաննիսյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ մասնակցելու Լատվիայի (սեպտեմբերի 25) և Չեռնոգորիայի (սեպտեմբերի 28) դեմ Ազգերի լիգայի հանդիպումներին:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment