Ռուսաստանը Ճապոնիայից պահանջել է դուրս բերել «Տոմահավկ» հրթիռների ամերիկյան համալիրները

Բաժանորդագրվել

Ռազմական համալիրները տեղակայվել են ԱՄՆ-ի և Ավստրալիայի հետ համատեղ զորավարժությունների ընթացքում։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանը Ճապոնիայից պահանջել է իր տարածքից դուրս բերել ամերիկյան Typhon համալիրները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն սեպտեմբերի 3-ին բողոքի նոտա է հղել ճապոնական կողմին՝ Կյուսյու կղզում ցամաքային հրթիռային համալիրների տեղակայման պատճառով։

«Տոմահավկ» թևավոր հրթիռների արձակման համար նախատեսված համալիրները տեղակայվել են ԱՄՆ-ի և Ավստրալիայի հետ համատեղ զորավարժությունների ընթացքում, որոնք անցկացվում են սեպտեմբերի 8-ից 24-ը։

Leave a comment