Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել արևմտյան երկրներին ապրել բարեկամաբար։
«Ես իսկապես ուզում եմ նրանց ասել. «Եկեք ապրենք բարեկամաբար, հակառակ դեպքում մենք նույնպես ստիպված կլինենք պատասխան տալ»։ Սա պետք է լինի ակնհայտ, պարզ, սովորական ճշմարտություն բոլորի համար։ Այլ կերպ չի լինի», – ասել է Պուտինը ռազմաարդյունաբերական հանձնաժողովի նիստի ժամանակ՝ ընդգծելով, որ Ռուսաստանը պատրաստ է վերականգնել հարաբերությունները իր եվրոպացի հարևանների հետ և հետագա համագործակցություն։
Ավելի վաղ ՌԴ ղեկավարը նշել էր, որ Արևմուտքը ուկրաինացիներին օգտագործում է որպես թնդшնոթի միս։