ԱԺ–ում կրկին իրավիճակը լարվեց․ ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ԱԺ–ում կրկին իրավիճակը լարվեց, երբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ընդհատեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ելույթը։
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը կոչ արեց բոլորին լռել և հայտարարեց, որ Գեղամ Մանուկյանի օգտագործած բառամթերքը անընդունելի է, որից հետո նրան ընդհատեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Տիկին Վարդանյան, Ձեր ձայնի բարձր տոնայնությունն ազդում է իմ վրա։ Ցածր խոսեք», – ասաց Ռուբինյանը։
Ի պատասխան Վարդանյանը հայտարարեց. «Դուք էլ իմ վրա եք ազդում»։
Դրանից հետո Ռուբինյանն անընդհատ կոչ էր անում լռել, իսկ Վարդանյանը հայտարարում, որ չի լռելու։