Փաշինյանի թիմը ցանկանում է ազգայնացնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը․ ՌԴ ԱԽ
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի տվյալներով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը ձգտում է ազգայնացնել ռուսաստանցի գործարարին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ Փաշինյանի թիմը փորձում է կորպորատիվ զավթում իրականացնել ընկերության նկատմամբ՝ չնայած Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալի կայացրած որոշմանը։