ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Օփեն ԷյԱյ (OpenAI) միջազգային թվային հարթակի համագործակցության շնորհիվ 2026-2027 ուսումնական տարվանից Հայաստանի պետական դպրոցներին հասանելի է դարձել ChatGPT Edu հարթակը։
Համակարգից օգտվելու համար անհրաժեշտ է մուտք գործել հարթակի անձնական օգտահաշիվ, այնուհետև սեղմել OpenAi սեղմակը՝ անմիջապես հայտնվելով դպրոցին տրամադրված ChatGPT օգտահաշվում:
«ChatGPT Edu հարթակի պատշաճ օգտագործման և կիրառման նպատակով մշակվել են ուղեցույցներ՝ նախատեսված դպրոցների տնօրենների, տեղակալների, առարկայական մեթոդական միավորումների նախագահների և ուսուցիչների համար»,- ասված է հաղորդագրության մեջ: