Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ. կողմերը քննարկել են Ուկրաինայում հակամարտության կարգավորման ուղիները և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։
Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Կոռնելիուսը։
«Գերմանիայի կանցլերն ընդգծել է գերմանացիների և ամերիկացիների միջև եղած հատուկ կապը»,- ասել է Կոռնելիուսը։ Նա նշել է, որ Գերմանիայի կառավարության ղեկավարն ու ԱՄՆ նախագահը մտքեր են փոխանակել Ուկրաինայում հակամարտության ավարտին ուղղված հետագա քայլերի շուրջ։
Նրա խոսքով՝ քննարկվել է նաև իրավիճակը Հորմուզի նեղուցում և Կարմիր ծովում։