Իմ անձնական օդանավն է, պապս է ժառանգություն թողել. վարչապետ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Պատերազմի եռագլուխ կուսակցությանը հարող լրատվամիջոցների հարցերին ի պատասխան, թե ում է պատկանում օդանավը, որով այսօր մեկնել եմ Գերմանիա, պատասխանում եմ.

Իմ անձնական օդանավն է։ Նախորդ շաբաթ լրիվ պատահաբար իմացա, որ պապս է ժառանգություն թողել։ Հիմա փորձում ենք թղթերը դասավորել։

Այս տեղեկատվությունը հետաքննելու ցանկացած փորձ համարում եմ քաղաքական հաշվեհարդար, մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում, ժողովրդավարության պանիխիդա:

Ձեռքներդ հեռու իմ օդանավից!»։

Leave a comment