Օդանավակայանի խաչմերուկում սեպտեմբերի 19-ից երթևեկությունը ժամանակավոր կփոփոխվի

Երևանյան և Իսահակ Գասպարյան փողոցների՝ օդանավակայանի խաչմերուկում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով և հարակից ճանապարհահատվածներում իրականացվող շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 19-ից երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն է իրականացվելու։

Նոր կարգը գործելու է մինչև աշխատանքների ավարտը։ Մասնավորապես՝ նշված խաչմերուկում Երևան քաղաքից դեպի Արմավիր քաղաք ուղղությամբ երկրորդ երթևեկելի գոտուց թույլատրվելու է երթևեկել ուղիղ և ձախ։ Նույն գոտու համար նախկինում գործող՝ դեպի ձախ ուղղության լուսացույցն ապամոնտաժվելու է, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Հակառակ ուղղության ուղեմասի երկրորդ երթևեկելի գոտուց թույլատրվելու է երթևեկել միայն ուղիղ։ Խաչմերուկում փոփոխվելու է նաև լուսացույցային օբյեկտի աշխատանքի ռեժիմը։

Նշված փոփոխությունները ժամանակավոր բնույթ են կրելու, իսկ դրանց արդյունքների գնահատումից հետո, անհրաժեշտության դեպքում, համապատասխան վերանայումներ են կատարվելու։

Leave a comment