Գրելանդիան Թրամփին խոստանում է շատ ավելի մեծ հարստություն, քան կա Իրանում


Միջազգային

Այս­պի­սով, Հա­յաս­տա­նի հա­մար, այն էլ մի քա­նի ա­ռում­նե­րով շատ կա­րե­ւոր է դար­ձել հար­ցը, թե ի՞նչ վերջ­նա­կան հան­գու­ցա­լու­ծում կու­նե­նան Ի­րա­նի շուրջ ձե­ւա­վոր­վող ներ­կա ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=332451&l=am): Նախ, դրա­նից է շատ բա­ն կախ­ված, թե դե­պի ուր են գնա­լու հայ-ի­րա­նա­կան հա­րա­բե­րութ­յու­ննե­րը: Հա­ջոր­դը, ո­րի մա­սին նա­խօ­րեին ասել է նաեւ ՀՀ-ում Ի­րա­նի նո­րան­շա­նակ դես­պան Խա­լիլ Շիր­ղո­լա­մին, ե­թե Ի­րա­նի թշնա­մա­կան ու­ժե­րը հա­ջո­ղութ­յան հաս­նեն, Հա­յաս­տա­նը ևս պարտ­վող­նե­րի թվում է լի­նե­լու: Ա­ռա­վել եւս, ե­թե ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը զար­գա­նան պայթ­յու­նա­յին սցե­նա­րով, ին­չը մեծ պայթ­յուն կդառ­նա նաեւ ողջ տա­րա­ծաշր­ջա­նի հա­մար:

­Թե­րեւս, ներ­կա պա­հին հիմ­նա­կան խնդիր է դար­ձել այն, թե Թ­րամ­փը կո­րո­շի՞ ռազ­մա­կան հար­ված հասց­նել Ի­րա­նին (դա, դա­տե­լով տար­բեր աղբ­յուր­նե­րից, հնա­րա­վոր է ա­մեն պահ, եւ չբա­ցա­ռենք, որ այս հոդ­վա­ծի լույս տես­նե­լու պա­հին այս հար­ցի պա­տաս­խանն ար­դեն կլի­նի):

­Կուր­սը, ո­րով ա­ռաջ­նորդ­վում է ներ­կա պա­հին Թ­րամ­փը, դեռ մնում է ա­նո­րոշ: Շատ ա­վե­լի ո­րո­շա­կի է փոր­ձա­գի­տա­կան դաշ­տի եւ հատ­կա­պես գլո­բա­լիս­տա­կան աղբ­յուր­նե­րի գնա­հա­տում­նե­րը, թե ԱՄՆ-ն­ այ­սօր, վա­ղը, 24 ժա­մից, 72 ժա­մից ան­պայ­ման կհար­վա­ծի: Բ­նա­կա­նա­բար, «սե­փա­կան միան­գա­մայն ար­ժա­նա­հա­վատ աղբ­յուր­նե­րին ար­ված հղում­նե­րով: Շատ ա­վե­լի ո­րո­շա­կի է մեկ այլ նա­խազ­գու­շա­կան նշան: Այս­պես, ե­ղան դեպ­քեր, երբ օդ բարձ­րա­ցավ իս­րա­յել­յան ա­վիա­ցիան, մտան սի­րիա­կան սահ­ման` Ի­րա­նի ուղ­ղութ­յամբ շարժ­վե­լու ցու­ցադ­րութ­յամբ: Ի­րանն էլ, իր հեր­թին ա­վիա­ցիա օդ բարձ­րաց­րեց, ար­տա­կարգ ռե­ժի­մի բե­րեց ՀՕՊ հա­մա­կար­գը, ցա­մա­քա­յին ու­ժե­րը: Սկ­սե­ցին գոր­ծել նաեւ ա­մե­րիկ­յան լից­քա­վո­րող ինք­նա­թիռ­նե­րը, ԱՄՆ-ն­ ա­վիա­կի­րա­յին խմբեր է բե­րում տա­րա­ծաշր­ջան, դի­վա­նա­գետ­նե­րի են է­վա­կո­ւաց­նում եւ այլն: Ն­ման պա­հե­րին տպա­վո­րութ­յուն է, որ պա­տե­րազմն ուր որ է` կսկսվի: Միայն թե հե­տե­ւու­մ է կանգ ա­ռը, եւ ա­մեն բան վե­րա­դառ­նում է նախ­նա­կան դիր­քին: Ընդ ո­րում, պար­բե­րա­բար ա­ռա­ջա­նում է տպա­վո­րութ­յուն, թե Նե­թան­յա­հուն ա­մեն մի­ջո­ցով փոր­ձում է տալ բա­խում­նե­րի մեկ­նար­կը` Թ­րամ­փին փա­կու­ղի քա­շե­լով: Բայց գա­լիս է ազ­դա­կը, եւ սեղմ­վում են ար­գե­լակ­նե­րը:

Ա­մեն դեպ­քում` ա­սել, թե Թ­րամփն այս պա­հին ի­րա­կա­նում կգնա մեծ պա­տե­րազ­մի, գո­նե ե­րեկ­վա դրութ­յամբ մնում էր քիչ հա­վա­նա­կան տար­բե­րա­կ. ծախ­սե­րը չա­փա­զանց մեծ կլի­նեն, հե­ռան­կար­նե­րը` ա­նո­րոշ, նե­րա­մե­րիկ­յան ի­րա­վի­ճա­կի վրա ազ­դե­ցութ­յու­նը` ծայ­րա­հեղ բա­ցա­սա­կան: Գու­մա­րել է պետք նաեւ, օ­րի­նակ, Եվ­րո­պա­յում ԱՄՆ զոր­քե­րի հրա­մա­նա­տար, գե­նե­րալ Ա­լեք­սուս Գ­րինկ­ևի­չի զգու­շա­ցու­մը` Ռու­սաս­տա­նը, Չի­նաս­տա­նը, Ի­րա­նը և Հ­յու­սի­սա­յին Կո­րեան ամ­րապն­դում են ի­րենց ռազ­մա­քա­ղա­քա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նը։ Այն է`Ի­րա­նին հար­վա­ծելու դեպ­քում շատ մեծ է դառ­նում Եր­րորդ աշ­խար­հա­մար­տի հա­վա­նակա­նութ­յու­նը, որն այս պա­հին հաս­տատ Թ­րամ­փին, որ­պես բիզ­նես­մեն-նա­խա­գա­հի, հաս­տատ պետք չէ: Եվ այն, որ Թ­րամփն ան­ցավ բա­ռա­պա­շա­րին, թե գի­տեք, Ի­րա­նը խոս­տա­ցել է այ­լեւս մա­հա­պատ­ժի չեն­թար­կել կա­լա­նա­վոր­ված ցու­ցա­րար­նե­րին, նման էր ռազ­մա­կան հար­ված հասց­նե­լու իր իսկ նշած նա­խա­պայ­մա­նը բա­վա­րար­ված հա­մա­րե­լով` հետ քաշ­վե­լու:

­Վեր­ջա­պես, Ի­րա­նի շուրջ այս ծանր ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի ֆո­նին շա­րու­նա­կում է ա­ռա­ջին պլա­նում մնալ Գ­րե­լան­դիա­յի թե­ման, ո­րը Թ­րամ­փի հա­մար բազ­մա­պա­տիկ ա­վե­լի հա­մեղ պա­տա­ռի տեսք ու­նի, քան ողջ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քը: Եվ այն, որ ի­րա­կա­նում Թ­րամ­փի հիմ­նա­կան գործ­նա­կան շեշ­տադ­րում­նե­րը հենց Գ­րելան­դիա­յի ուղ­ղութ­յամբ են, դա եւս կա­րե­լի է նկատ­ել: Դա­նիա­յի եւ ԱՄՆ-ի մի­ջեւ բա­նակ­ցութ­յուն­նե­րը Գ­րելան­դիա­յի հա­մար նա­խօ­րեին ա­վարտ­վե­ցին ա­ռանց արդ­յուն­քի: Դա նշա­նա­կում է, որ առաջ­նա­յին է դառ­նում ԱՄՆ-ի` կղզին գրա­վե­լու տար­բե­րա­կը: Ընդ ո­րում, դա բազ­մա­պա­տիկ ան­գամ ա­վե­լի անվ­տանգ է, քան Ի­րա­նը: Պարզ կա­րե­լի է նաեւ տես­նել, թե ինչ կա­րող է տե­ղի ու­նե­նալ, ե­թե ԱՄՆ-ն գ­րա­վի Գ­րե­լան­դիան: Դա­նիան, հաս­կա­նա­լի է, ո­չինչ ա­նել չի կա­րող: Ի՞նչ կա­նի ՆԱՏՕ-ն, սրա պա­տաս­խա­նը եւս պարզ է` ո­չինչ: ՆԱՏՕ-ի կա­նո­նադ­րութ­յան 5-րդ հոդ­վա­ծը նա­խա­տե­սում է կո­լեկ­տիվ պաշտ­պա­նութ­յուն` ան­դամ­նե­րից մե­կի վրա հար­ձակ­ման դեպ­քում: Սա­կայն սա գոր­ծում է միայն ընդ­հա­նուր թշնա­մու դեմ, այլ ոչ թե այն դեպ­քում, երբ պայ­քա­րը սկսվում է դա­շին­քի ներ­սում։ Ա­ռա­վել եւս, 5-րդ հոդ­վա­ծը հաս­տատ չի կա­րող կի­րառ­վել ա­կում­բի տի­րոջ դեմ։ Ի՞նչ կա­նեն ՆԱՏՕ-ի ան­դամ ա­ռանձին երկր­ներ, ո­րոնք հի­մա խո­սում են Գ­րե­լան­դիա զորք մտցնե­լու մա­սին: Ն­րանց կող­մից ռազ­մա­կան մի­ջամ­տութ­յու­նը, որ­պես հա­կա­մար­տութ­յան հետ ու­ղիղ չկապ­ված կող­մեր, կնշա­նա­կի պա­տե­րազ­մի հայ­տա­րա­րում ԱՄՆ-ին: Բ­րի­տա­նիան, Ֆ­րան­սիան կամ Գեր­մա­նիան նման բան կա­նե՞ն. լուրջ չէ:

Այ­սինքն, ե­թե ԱՄՆ-ն գ­րա­վի Գ­րե­լան­դիան, ոչ մե­կը ոչ մի բան չի ա­նի. պար­զա­պես ա­մե­րիկ­յան մի փոք­րիկ ստո­րա­բա­ժա­նում կղզին կհռչա­կի ԱՄՆ տա­րածք, մեկ-եր­կու «չու­զող­նե­րի» կկա­լա­նա­վո­րեն, իսկ կղզու բնակ­չութ­յան մեծ մա­սը ե­րե­ւի նույ­նիսկ ցնցութ­յամբ կըն­դու­նի, որ դառ­նում են ԱՄՆ քա­ղա­քա­ցի:

Իսկ Գ­րե­լան­դիան Թ­րամ­փին խոս­տա­նում է շատ ա­վե­լի մեծ հարս­տութ­յուն, քան կա Ի­րա­նում:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

Հետևեք մեզ նաև տելեգրամում՝

Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝

Leave a comment