Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները կտեղափոխվե՞ն թշնամության դաշտ


Միջազգային

Ի­րա­նում ծա­վալ­վող «հեղա­փո­խութ­յան» ա­լի­քը, ինչ­պես եւ ա­վե­լի վաղ են­թադ­րել էինք, մտել է հան­դար­տեց­ման փուլ: Ի­հար­կե, սա դեռ չի նշա­նա­կում, որ Թեհ­րա­նը կա­րո­ղա­ցել է մին­չեւ վերջ հաղ­թել ներ­քին թշնա­մուն: Այն­պես, ինչ­պես չկա­րո­ղա­ցավ հաղ­թել ան­ցած տար­վա 12-օր­յա պա­տե­րազ­մից հե­տո: Ներ­քին հա­կա­պե­տա­կան բջիջ­նե­րը պար­զա­պես այն ժա­մա­նակ մտան «քնեց­ման» փուլ, ե­ւ, ինչ­պես այս նոր ի­րա­դար­ձութ­յու­ննե­րը ցույց տվե­ցին, «արթ­նա­ցան», երբ հա­մա­պա­տաս­խան հրա­մա­նը դրսից ե­կավ: Եվ, ըստ ա­մե­նայ­նի, ան­կախ զո­հե­րի եւ կա­լա­նա­վոր­ված­նե­րի թվից, նույն բանն է նաեւ այ­սօր:

ԹԵՀՐԱՆԸ ԴԺԳՈՀ Է ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵՐԵՎԱՆԻՑ

Կ­կա­րո­ղա­նա՞ Թեհ­րա­նը մին­չեւ վերջ հաղ­թա­հա­րել «գու­նա­վոր հե­ղա­փո­խութ­յան» մի­տում­նե­րը, ա­ռա­վել եւս, երբ կա նաեւ ար­տա­քին ագ­րե­սիա­յի միան­գա­մայն հա­վա­նա­կան վտան­գը. դա միայն ժա­մա­նա­կը ցույց կտա: Սա­կայն այս բուռն ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի ֆո­նին նկա­տե­լի է, որ Թեհ­րա­նը սկսել է ինչ­պես ներ­քին, այն­պես էլ ար­տա­քին ռազ­մա­վա­րա­կան կուր­սը փո­փո­խութ­յան են­թար­կել, ընդ ո­րում, էա­կան կոշ­տաց­ման ուղ­ղութ­յամբ: Մեզ հա­մար սա էա­կան է նաեւ այն հան­գա­ման­քից ել­նե­լով, որ այդ կոշ­տա­ցումն ակն­հայ­տո­րեն վե­րա­բե­րում է նաեւ Հա­յաս­տա­նին:

ՀՀ-ում Ի­րա­նի նո­րան­շա­նակ դես­պան Խա­լիլ Շիր­ղո­լա­միի վեր­ջին հայ­տա­րա­րութ­յուն­ներն աս­վա­ծի վկա­յութ­յունն են: Ընդ ո­րում, Ի­րա­նը միշտ էլ աշ­խա­տել է հա­յաս­տան­յան պե­տա­կան կա­ռույց­նե­րին, պատ­կան մար­մին­նե­րին տրված գնա­հա­տա­կան­նե­րում հան­դար­տութ­յան, կո­ռեկ­տութ­յան սահ­ման­նե­րը ո­րե­ւէ կերպ չխախ­տել: Ա­վե­լին, կոշ­տութ­յուն չի նկատ­վել նաեւ հա­յաս­տան­յան գոր­ծող իշ­խա­նա­վոր­նե­րի այն քայ­լե­րի նկատ­մամբ, ո­րոնք Թեհ­րա­նը կա­րող էր գնա­հա­տել` որ­պես Ի­րա­նի դեմ ուղ­ղա­կի կամ ա­նուղ­ղա­կիո­րեն հաս­ցեագր­ված: Եվ այդ ֆո­նին, երբ դես­պա­նը սկսում է հնչեց­նել միան­գա­մայն կոշտ հայ­տա­րա­րութ­յու­ններ, դա ար­դեն իսկ սկ­սում է միան­գա­մայն վտան­գա­վոր ե­լե­ւէջ­ներ ստա­նալ:

­Դես­պան Շիր­ղո­լա­մին նախ հի­շեց­րեց վեր­ջին ժա­մա­նակ­ներս Ի­րա­նի դես­պա­նա­տան շեն­քի մոտ ի­րա­կա­նաց­վող բո­ղո­քի ակ­ցիա­նե­րի մա­սին, ընդ ո­րում` պարզ տես­քով հայտ­նե­լով, որ թեեւ դի­մել են ՀՀ պատ­կան մար­մին­նե­րին, սա­կայն որ­ևէ ար­ձա­գանք չստա­նա­լով. «Մենք շա­րու­նա­կա­բար հնչեց­նում ենք մեր բո­ղո­քը ՀՀ հա­մա­պա­տաս­խան մար­մին­նե­րին, այդ գոր­ծըն­թա­ցը շա­րու­նակ­վում է… Մենք ա­մե­նադժ­վար պա­հե­րին կանգ­նել ենք հայ ժո­ղովր­դի և ՀՀ կա­ռա­վա­րութ­յան կող­քին, օ­րի­նակ­նե­րը շատ են, մենք այ­սօր շատ ծանր ի­րա­վի­ճա­կի մեջ ենք, և­ այն ի­րա­դար­ձութ­յու­նը, որն այ­սօր տե­ղի է ու­նե­նում Ի­րա­նի դես­պա­նա­տան դի­մաց, կմնա Ի­րա­նի ժո­ղովր­դի պատ­մա­կան հի­շո­ղութ­յան մեջ։ Կար­ծում եմ՝ ես ա­մեն ինչ հստակ ա­սա­ցի»,- նշում է Շիր­ղո­լա­մին:

Ընդ ո­րում, հա­յաս­տան­յան իշ­խա­նութ­յուն­նե­րի կող­մից գոր­ծուն ռեակ­ցիա­յի բա­ցա­կա­յութ­յու­նը մեղմ կլի­ներ տա­րօ­րի­նակ հա­մա­րե­լը`ու միան­գա­մից մի քա­նի ի­մաս­տով: Նախ, հա­յաս­տան­յան իշ­խա­նութ­յուն­նե­րը քա­նիցս ա­մե­նա­բարձր դրվա­տանքով են խո­սել ինչ­պես ի­րա­նա­կան գոր­ծող իշ­խա­նութ­յու­ննե­րի, այն­պես էլ` հայ-ի­րա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի վե­րել­քի մա­սին: Եվ այդ ֆո­նին, երբ Հա­յաս­տա­նում կա­րող են, օ­րի­նակ, բարձ­րաս­տի­ճան հո­գե­ւո­րա­կան­նե­րի բանտ նստեց­նել մի սո­վո­րա­կան հայ­տա­րա­րութ­յան հա­մար, եւ մա­տը մա­տին չի տրվում, երբ «հե­ղա­փո­խա­կան» բնույ­թի շա­րու­նա­կա­կան ակ­ցիա­ներ են ար­վում մի երկ­րի հաս­ցեին եւ դես­պա­նա­տան դի­մաց, ո­րին հա­մա­րում ենք ոչ միայն մեր դաշ­նա­կի­ցը, այլ նաեւ անվ­տան­գա­յին ուղղ­վա­ծութ­յամբ մեր կա­րե­ւո­րա­գույն հա­րե­ւա­նը, ա­պա դա ար­դեն դի­տա­վոր ան­գոր­ծու­նեութ­յան տեսք է ստա­նում: Իսկ Թեհ­րա­նը, ի­հար­կե, չի կա­րող ան­տե­սել այն փաս­տը, որ նման ակ­ցիա­ներ այս օ­րե­րին ի­րա­կա­նաց­վե­ցին ու ի­րա­կա­նաց­վում են Ի­րա­նի հան­դեպ ա­մե­նաար­մա­տա­կան տրա­մադ­րութ­յուն­ներ ու­նե­ցող երկր­նե­րում: Եվ այս ֆո­նին, թե­րեւս, դես­պա­նի զգու­շա­ցու­մը, որ Թեհ­րա­նում պատ­կե­րա­ցում է ձևա­վոր­վում, թե Հա­յաս­տա­նը դառ­նում է Ի­րա­նի դեմ թշնա­մա­բար տրա­մադր­ված ու­ժե­րի գոր­ծո­ղութ­յուն­նե­րի կենտ­րոն, ի­հար­կե, չա­փա­զանց լուրջ մե­սիջ է:

Ընդ ո­րում, այդ մե­սի­ջը կա­րող է ու­նե­նալ նաեւ գործ­նա­կան ար­տա­ցո­լում` հաշ­վի առ­նե­լով հե­տեւ­յալ նյո­ւանս­նե­րը: Նախ, որ ռազ­մա­վա­րա­կան ի­մաս­տով Հա­յաս­տա­նը Ի­րա­նի հա­մար ու­նի կա­րե­ւո­րա­գույն նշա­նա­կութ­յուն ոչ միայն տնտե­սա­կան, այլ նաեւ` անվ­տան­գա­յին տե­սանկ­յու­նից` որ­պես դե­պի Ռու­սաս­տան տա­նող օ­ղակ, նոր բան չէ: Երկ­րոր­դը. Ի­րանն ար­դեն իսկ քա­նիցս Ադր­բե­ջա­նին ներ­կա­յաց­րել է որ­պես Իս­րա­յե­լի հա­րա­զատ եւ իր հան­դեպ թշնա­մութ­յուն տա­րա­ծող կող­մ: Այ­սինքն, որ Ի­րա­նի հյու­սի­սա­յին սահ­ման­նե­րը վտան­գած են: Եվ այդ վտանգն ամ­բող­ջա­կան կդառ­նա, ա­վե­լին, հյու­սի­սում Իրա­նը կու­նե­նա ընդ­հուպ ռազ­մա­կան ցա­մա­քա­յին ներ­խուժ­ման ամ­բող­ջա­կան պլաց­դարմ, ե­թե Հա­յաս­տա­նը եւս ներգ­րավ­ված լի­նի այդ հա­կաի­րա­նա­կան գոր­ծըն­թա­ցում: Ու հի­մա Թեհ­րա­նը, ի դեմս դես­պա­նի, հենց այդ մա­սին է խո­սում. սկ­սում է ամբողջական վտանգ տես­նել իր ողջ հյու­սի­սա­յին սահ­ման­նե­րով մեկ: Իսկ այս ամ­բող­ջութ­յունն ըն­դա­մե­նը հայ-ի­րա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րում վստա­հութ­յան ճգնա­ժա­մի հարց չէ, այլ շատ ա­վե­լին: Ի­րա­նը, ըստ էութ­յան, իր ոչ թե նույ­նիսկ անվ­տան­գութ­յան, այլ լի­նել-չլի­նե­լու կամ ինչ­պի­սին լի­նե­լու հետ կապ­ված վտան­գի մա­սին է խո­սում: Ու այս­տեղ մեզ հա­մար շատ պարզ հարց է ա­ռա­ջա­նում` իսկ ի՞նչ է լի­նե­լու, ե­թե Թեհ­րա­նը ո­րո­շի, որ պետք է ան­խու­սա­փե­լիո­րեն չե­զո­քաց­նի այդ վտան­գը: Մինչ­դեռ ի­րո­ղութ­յունն այն է, որ ե­թե մինչ այս Ադր­բե­ջա­նին էին դի­տար­կում, որ­պես «Ի­րա­նի դեմ թշնա­մա­բար տրա­մադր­ված ու­ժե­րի գոր­ծո­ղութ­յուն­նե­րի կենտ­րոն», ա­պա, շնոր­հիվ նի­կոլ­յան քա­ղա­քա­կա­նութ­յան, այդ թի­րա­խա­վո­րումն ար­դեն Թեհ­րա­նը տե­ղա­փո­խում է Հա­յաս­տա­նի վրա:

ԻՐԱԿԱՆՈՒՄ ԻՆՉ ՀԱՍԿԱՑՐԵՑ ԴԵՍՊԱՆԸ

Երբ Ի­րա­նի դես­պա­նը կոշտ բա­ռա­պա­շա­րով խո­սում է այս ա­մե­նի մա­սին, թե­րեւս նաեւ տպա­վո­րութ­յուն է ա­ռա­ջա­նում, որ Թեհ­րա­նը դեռ փոր­ձում է կանգ­նեց­նել, կան­խել այն սցե­նա­րը, որ­տեղ Հա­յաս­տանն ար­դեն պրակ­տիկ կեր­պով ինչ-որ տար­բե­րա­կով կներ­քաշ­վի կամ կօգ­տա­գործ­վի Ի­րա­նի դեմ ուղղ­ված ռազ­մա­կա­նաց­ված սցե­նար­նե­րի մեջ. իսկ Թեհ­րա­նին այլ տար­բե­րակ չի մնա, քան պա­տաս­խան կամ նույ­նիսկ կան­խար­գե­լիչ հար­ված հասց­նե­լը: Ու նաեւ կա­րե­լի է կռա­հել, որ ե­թե հրա­պա­րա­կայ­նո­րեն նման մե­սիջ­ներ են հղվում, ա­պա դրանք դի­վա­նա­գի­տա­կան «փակ» շփում­նե­րում կու­նե­նան շատ ա­վե­լի կոշտ տո­նայ­նութ­յուն: Կա­րե­լի է կռա­հել նաեւ, որ հա­յաս­տան­յան իշ­խա­նա­վոր­ներն այդ շփում­նե­րում կմնան ի­րենց յու­րա­հա­տուկ պո­պու­լիս­տա­կան ո­ճի մեջ, թե չէ, ի՞նչ եք ա­սում, Ի­րա­նը մեր լա­վա­գույն բա­րե­կամն է, մենք ինչ­պե՞ս կա­րող ենք հա­կաի­րա­նա­կան ո­րե­ւէ բան ա­նել: Ու չնա­յած այն բա­նին, որ դես­պա­նը նաեւ ակ­նար­կեց, որ այդ ոճն ար­դեն չի անց­նե­լու: Այն ի­մաս­տով, որ հա­յաս­տան­յան իշ­խա­նա­վոր­նե­րը նույն ո­ճի մեջ էին նաեւ «Թ­րամ­փի ու­ղի» խա­ղա­լով, երբ փոր­ձում են հա­մո­զել, թե ի՞նչ վտանգ, ի՞նչ բան, այդ նա­խա­գի­ծը ոչ միայն Հա­յաս­տա­նի, այլ նաեւ Ի­րա­նի հա­մար է շատ լավ: Բայց ա­հա դես­պա­նը հի­մա ա­սում է. «Մենք մեր հայ գոր­ծըն­կեր­նե­րին հայտ­նել ենք, որ վստա­հում ենք ձեզ, սա­կայն մենք գործ ու­նենք ԱՄՆ-ի հետ, ո­րը գոր­ծո­ղութ­յուն­ներ է ձեռ­նար­կել Ի­րա­նի դեմ։ Մենք չենք վստա­հում ԱՄՆ-ին»: Այ­սինքն, ե­թե հա­յաս­տան­յան իշ­խա­նա­վոր­նե­րը պետք է նույն ո­ճի մեջ մնան, ա­պա առն­վազն Ի­րա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ծայ­րա­հեղ վատ­թա­րա­ցու­մը կա­րող է դառ­նալ ա­մե­նա­մեղմ հե­տե­ւան­քը:

Մ­յուս կող­մից, նի­կոլ­յան թի­մը կա­րո՞ղ է այլ ոճ ընտ­րել: Չ­նա­յած, ա­վե­լի ճիշտն այս հար­ցադ­րումն է. արդ­յոք նի­կոլ­յան թի՞մն է նման հար­ցե­րում քա­ղա­քա­կան կուրս ընտ­րո­ղը: Այս­պես, այն, որ Ի­րա­նի դես­պա­նա­տան դի­մա­ցի ակ­ցիա­նե­րը հենց այն­պես, օ­դից չըն­կան կամ ինչ-որ ինք­նա­բուխ գոր­ծո­ղութ­յուն­ներ չէին, դժվար չէ կռա­հել: Թե­կու­զեւ հաշ­վի առ­նե­լով, որ ի­րա­նա­կան հին դրոշ­նե­րը, ո­րոնք ու­նեին նաեւ այս­տե­ղի ցու­ցա­րար­նե­րը, եւ ո­րոնք կրում են ինչ­պես Ի­րա­նում, այն­պես էլ այլ երկր­նե­րում ցույց ա­նող­նե­րը, ու­նեն միաս­նա­կան ծա­գում­նա­բա­նութ­յուն. Հա­յաս­տա­նում հաս­տատ չես կա­րող մտնել խա­նութ եւ շա­հի ժա­մա­նակ­նե­րի ի­րա­նա­կան դրոշ գնել: Այ­սինքն, որ այդ ակ­ցիա­նե­րը կա­ռա­վար­վում են ընդ­հա­նուր կենտ­րո­նից, ե­րե­ւի կաս­կած չի հա­րու­ցում: Նաեւ այն, որ այդ նույն կենտ­րո­նի­ց էլ գա­լիս են տար­բեր պե­տութ­յուն­նե­րին ուղղ­ված հրա­հանգ­նե­րը` սրանք մեր մար­դիկ են, հան­կարծ ձեռք չտաք: Ու ան­կախ այն բա­նից, թե այդ ձեռք տալ-չտա­լը տվյալ երկ­րին որ­քա­նո՞վ է վնա­սա­բեր:

­Պարզ ա­սած, նի­կոլ­յան իշ­խա­նա­վոր­նե­րը դժվար թե չհաս­կա­նա­յին, որ Ի­րա­նի դեմ ցույց ա­նող­նե­րին նման ա­զա­տութ­յուն տա­լը, այն էլ` դես­պա­նա­տան մե­սիջ­ներն ան­տե­սե­լով, հար­ված են դառ­նա­լու հայ-ի­րա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րին, ո­րով, կրկնենք, հենց ի­րենք են այդ­քան ո­գե­ւոր­ված: Ե­թե չեն գի­տակ­ցել, շատ վատ մեզ հա­մար: Ե­թե գի­տակ­ցե­լով են դրան գնա­ցել, ա­պա ա­մե­նա­հա­վա­նա­կան տար­բե­րակ է մնում, որ են­թարկ­վել են` «մե­րոնց ձեռք չտաք» հրա­հան­գին: Իսկ նման հրա­հանգ­նե­րը, ի­հար­կե, ա­մե­նե­ւին էլ միայն մի քա­նի ցու­ցա­րա­րի ձեռք տալ չտա­լով չէ, որ սահ­մա­նա­փակ­վում է: Դ­րանք ո­րո­շում են մի ամ­բողջ պե­տա­կան քա­ղա­քա­կան կուրս, ո­րը հան­գում է այն­պի­սի ծան­րա­գույն հե­տե­ւան­քի, ինչ­պի­սին է լա­վա­գույն հա­րե­ւա­նիդ հետ թշնա­ման­քի գնա­լը:

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Չ­նա­յած, Հա­յաս­տա­նի պա­րա­գա­յում դրսի հրա­ման­նե­րով սե­փա­կան երկ­րի շա­հե­րը ոչն­չաց­նե­լը նոր բան չէ. բա­վա­կան է հի­շեց­նել, որ Ռու­սաս­տա­նի հետ ներ­կա գերճգ­նա­ժա­մը եւս ա­ռա­ջա­ցավ ի շահ մյուս­նե­րի եւ նման հրա­հանգ­նե­րի: Ու ե­թե հի­մա Ի­րա­նի դես­պա­նը մտա­ծում է, որ խո­սել-հա­մո­զե­լով ի­րա­վի­ճա­կը կա­րող է նոր­մա­յա­վոր­ման բե­րել, կա­րող է եւ խո­րը հիաս­թա­փութ­յան բախ­վել:

­Կարճ ա­սած, սպա­սե­լի է, որ Ի­րա­նի հետ ու­նե­նա­լու ենք հա­րա­բե­րութ­յուն­նե­րի գերս­րաց­ման փուլ: Ինչ­պե՞ս է Հա­յաս­տա­նը դրա տա­կից դուրս գա­լու, դա ար­դեն կախ­ված է նաեւ այն հար­ցից, թե ի՞նչ վերջ­նա­կան հան­գու­ցա­լու­ծում կու­նե­նան Ի­րա­նի շուրջ ձե­ւա­վոր­վող ներ­կա ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը:


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

Հետևեք մեզ նաև տելեգրամում՝

Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝

Leave a comment