WhatsApp հավելվածում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի անունով բացվել է կեղծ օգտահաշիվ։ Կոմիտեի նախագահի լուսանկարի օգտագործմամբ նրան չպատկանող հեռախոսահամարից տարբեր անձանց ուղարկվում են հաղորդագրություններ։Այս մասին հայտնում են կոմիտեից:
Խնդրում ենք չարձագանքել նման հաղորդագրություններին, դրանց միջոցով չտրամադրել անձնական տվյալներ և չսեղմել ուղարկվող հղումները, հնարավորության դեպքում հաշիվն արգելափակել (Block) և նշել որպես խարդախություն/Spam (Report)։ Հիշեցնենք, որ կեղծ օգտահաշիվներ են բացվել նաև Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանի, նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանի, գլխավոր քարտուղար Գուրգեն Եղիազարյանի, Լիցենզավորման վարչության պետ Նշան Մարտիրոսյանի անուններով։