Դատարանը մերժեց Արմեն Գևորգյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ ընթանում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի և Յուրի Խաչատուրովի գործով դատական նիստը:

Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդեց դադարեցնել իր պաշտպանյալի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը: Դատարանը որոշեց միջնորդությունը մերժել:

Leave a comment