Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները 3-րդ տուրում

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ընթացող շախմատի 46-րդ Համաշխարհային օլիմպիադայում սեպտեմբերի 18-ին կանցկացվի երրորդ տուրը:

Հայաստանի հավաքականը կմրցի Շվեդիայի թիմի հետ: Հանդես կգան Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը:

Կանանց Հայաստանի հավաքականի երրորդ մրցակիցը Խորվաթիայի թիմն է: Պարտիաներ կանցկացնեն Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Սուսաննա Գաբոյանը:

Հիշեցնենք, որ մեկնարկային երկու տուրերում Հայաստանի հավաքականները հաղթել են:

Համաշխարհային օլիմպիադան կավարտվի սեպտեմբերի 27-ին: Կանցկացվի 11 տուր:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment