https://arm.sputniknews.ru/20260918/dzerbakalvel-e-uatsi-hancakic-vory-patrastvum-er-gazatar-pajtecnel-kabardinvo-balkariajum-106991888.html
Ձերբակալվել է ՈւԱԾ–ի հանցակից, որը պատրաստվում էր գազատար պայթեցնել Կաբարդինո-Բալկարիայում
Ձերբակալվել է ՈւԱԾ–ի հանցակից, որը պատրաստվում էր գազատար պայթեցնել Կաբարդինո-Բալկարիայում
Sputnik Արմենիա
Դատարանը կալանավորել է կասկածյալին։ ՌԴ ԱԴԾ տվյալներով՝ նա համագործակցում է քննության հետ և ինքնախոստովանական ցուցմունքներ է տալիս։ 18.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-18T11:51+0400
2026-09-18T11:51+0400
2026-09-18T11:53+0400
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
տեսանյութեր
տեսանյութ
կաբարդինո – բալկարիա
գազատար
ահաբեկչություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/12/106983038_0:0:641:360_1920x0_80_0_0_85f586e0813c3f01055d70ff887a872f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Կաբարդինո-Բալկարիայում ռուսաստանցի է ձերբակալվել մասին, որը կասկածվում է Ուկրաինայի անվտանգության ծառայության հանձնարարությամբ հանրապետության Մայսկի շրջանի գազատարի հետ կապված դիվերսիա նախապատրաստելու մեջ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԴԾ-ն։Գերատեսչության տվյալներով՝ ձերբակալվածը 1986 թվականին ծնված ՌԴ քաղաքացի է, ծնվել է Ուկրաինայի Չեռնիգովի մարզում։ Ինչպես պնդում է ԱԴԾ-ն, 2024 թվականին, գտնվելով Ուկրաինայի տարածքում, նա Telegram-ի միջոցով կապ է հաստատել ՈւԱԾ ներկայացուցչի հետ։7 տարվա ազատազրկման է դատապարտվել ՌԴ–ի և Կանադայի քաղաքացի Զյուզևը. ԱԴԾ2025 թվականին տղամարդը մարդասիրական փոխանակման շրջանակում մուտք է գործել Ռուսաստան։ Համակարգողի հանձնարարությամբ նա պետք է դիվերսիա նախապատրաստեր կենսապահովման օբյեկտում՝ Կաբարդինո-Բալկարիայի Մայսկի շրջանի գազատարում։Կասկածյալին ձերբակալել են թաքստոցից գազատարի պայթեցման համար նախատեսված ինքնաշեն պայթուցիկ սարքը վերցնելու փորձի ժամանակ։ԱԴԾ–ի Կաբարդինո-Բալկարիայի վարչությունը տղամարդու նկատմամբ քրեական գործեր է հարուցել դիվերսիայի նախապատրաստման, զենքի, դրա հիմնական մասերի և ռազմամթերքի ապօրինի պահպանման, ինչպես նաև պետական դավաճանության հոդվածներով։ԱԴԾ-ն ձերբակալել է պայթյուն նախապատրաստող Գորլովկայի բնակչինԳերատեսչությունում նշել են, որ այս հոդվածներով առավելագույն պատիժը նախատեսում է ցմահ ազատազրկում։Դատարանը կասկածյալին կալանավորել է։ ԱԴԾ–ի տվյալներով՝ նա համագործակցում է քննության հետ և ինքնախոստովանական ցուցմունքներ է տալիս։
կաբարդինո – բալկարիա
2026
Լուրեր
am_HY
ФСБ опубликовала кадры допроса жителя Кабардино-Балкарии, готовившего диверсию на газопроводе в республике
Sputnik Արմենիա
ФСБ опубликовала кадры допроса жителя Кабардино-Балкарии, готовившего диверсию на газопроводе в республике
2026-09-18T11:51+0400
true
PT1M52S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/12/106983038_63:0:543:360_1920x0_80_0_0_a9542e131d3f1908941f3e9c99d02019.jpg.webp
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , տեսանյութեր, տեսանյութ, կաբարդինո – բալկարիա, գազատար, ահաբեկչություն, видео
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , տեսանյութեր, տեսանյութ, կաբարդինո – բալկարիա, գազատար, ահաբեկչություն, видео
Դատարանը կալանավորել է կասկածյալին։ ՌԴ ԱԴԾ տվյալներով՝ նա համագործակցում է քննության հետ և ինքնախոստովանական ցուցմունքներ է տալիս։
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Կաբարդինո-Բալկարիայում ռուսաստանցի է ձերբակալվել մասին, որը կասկածվում է Ուկրաինայի անվտանգության ծառայության հանձնարարությամբ հանրապետության Մայսկի շրջանի գազատարի հետ կապված դիվերսիա նախապատրաստելու մեջ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԴԾ-ն։
Գերատեսչության տվյալներով՝ ձերբակալվածը 1986 թվականին ծնված ՌԴ քաղաքացի է, ծնվել է Ուկրաինայի Չեռնիգովի մարզում։ Ինչպես պնդում է ԱԴԾ-ն, 2024 թվականին, գտնվելով Ուկրաինայի տարածքում, նա Telegram-ի միջոցով կապ է հաստատել ՈւԱԾ ներկայացուցչի հետ։
2025 թվականին տղամարդը մարդասիրական փոխանակման շրջանակում մուտք է գործել Ռուսաստան։ Համակարգողի հանձնարարությամբ նա պետք է դիվերսիա նախապատրաստեր կենսապահովման օբյեկտում՝ Կաբարդինո-Բալկարիայի Մայսկի շրջանի գազատարում։
Կասկածյալին ձերբակալել են թաքստոցից գազատարի պայթեցման համար նախատեսված ինքնաշեն պայթուցիկ սարքը վերցնելու փորձի ժամանակ։
ԱԴԾ–ի Կաբարդինո-Բալկարիայի վարչությունը տղամարդու նկատմամբ քրեական գործեր է հարուցել դիվերսիայի նախապատրաստման, զենքի, դրա հիմնական մասերի և ռազմամթերքի ապօրինի պահպանման, ինչպես նաև պետական դավաճանության հոդվածներով։
Գերատեսչությունում նշել են, որ այս հոդվածներով առավելագույն պատիժը նախատեսում է ցմահ ազատազրկում։
Դատարանը կասկածյալին կալանավորել է։ ԱԴԾ–ի տվյալներով՝ նա համագործակցում է քննության հետ և ինքնախոստովանական ցուցմունքներ է տալիս։