«Իրեն կփոխանցես, որ իր ճակատին դաջված է՝ ընտրակեղծարար»․ միրգ վաճառող Գառնիկի որակումը Մեսրոպ Մանուկյանը փոխանցեց Վահագն Հովակիմյանին

«Իրեն կփոխանցես, որ իր ճակատին դաջված է՝ ընտրակեղծարար»,- խորհրդարանում ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին՝ միրգ վաճառող Գառնիկի որակումը փոխանցեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը՝ հավելելով, որ դա ամենամեղմ որակումն է։

ԿԸՀ նախագահին ընդդիմադիր գործչից պաշտպանեց ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը․ «Ես ձեզ վստահեցնում եմ, եթե մենք սկսենք փոխանցել, թե քաղաքացիներն, առհասարակ, ինչ կարծիք ունեն, թե ում ճակատին ինչ է փակցված․․․ ձեր կողքի երիտասարդի, օրինակ, պարոն Քոչարյանի, նրա քաղաքական թիմի առաջնորդի ճակատին ինչ դաջվածքներ են փորագրված, այս նիստը հեչ հաճելի եզրափակում չի ունենա ձեզ համար»։

Դահլիճից նաեւ ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Հակոբյանը միջամտեց․ ընդդիմադիր եւ իշխանական պատգամավորների միջեւ լեզվակռիվ սկսվեց։

Մանրամասները՝ տեսանյութում

Ի դեպ, Վահագն Հովակիմյանը հայտարարել էր, որ հունիսի 7–ին խորհրդարանական ընտրությունների ձայների հաշվարկի ժամանակ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի էլեկտրոնային համակարգը հայտնվել էր աննախադեպ կիբեռհարձակման ներքո։ Ըստ նրա` այդ ժամանակ զանգվածային գրոհի տակ է եղել ամբողջ Հայաստանի ինտերնետ կապը, իսկ գլխավոր թիրախը ԿԸՀ տվյալների փոխանցման համակարգերն են եղել՝ ներառյալ ընտրատեղամասերից ուղիղ հեռարձակումը։ Նա վստահեցրեց՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մասնագետները, ինչպես նաև միջազգային գործընկերները զբաղվել են այդ սպառնալիքների չեզոքացմամբ․ «Բարեբախտաբար, տեղամասերից տվյալների ընդունման և ձայների ընդհանուր հաշվարկի համակարգը ոչ մի րոպե չի դադարել աշխատել»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment