ԱՄՆ Ալյասկայի ափերի մոտ 6.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը, երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 14:19-ին (Մոսկվայի ժամանակով 17:19), Նիկոլսկի բնակավայրից 167 կիլոմետր դեպի արևմուտք։ Էպիկենտրոնը գտնվել է 83 կիլոմետր խորության վրա։
Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: