https://arm.sputniknews.ru/20260917/amen-inch-anelu-enq-vor-irakan-hajastani-gaghaparakhvosutjunn-araj-chtanen-karapetjan-106963297.html
Ամեն ինչ անելու ենք, որ «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունն առաջ չտանեն. Կարապետյան
Ամեն ինչ անելու ենք, որ «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունն առաջ չտանեն. Կարապետյան
Sputnik Արմենիա
Սամվել Կարապետյանի կարծիքով` անգամ Նիկոլ Փաշինյանին է անհանգստացնում «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը։ 17.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-17T17:00+0400
2026-09-17T17:00+0400
2026-09-17T17:08+0400
ադրբեջան
հայ-ադրբեջանական
ադրբեջանական ագրեսիան արցախում – 2020
ադրբեջանցի
նիկոլ փաշինյան
սամվել կարապետյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/11/106963922_0:0:1600:901_1920x0_80_0_0_a99c28cf4235dd3b9ddb3747768a00ff.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik․ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ամեն ինչ անելու է «Իրական Հայաստանի» գաղափարախոսության դեմ պայքարելու և Տիգրանաշենի հարցում սեփական դիրքորոշումը պաշտպանելու համար։ Այսօր Հակակառուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։««Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը հայրենիք չունենալն է, դրա համար մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ գաղափարախոսությունը Նիկոլ Փաշինյանը չկարողանա առաջ տանել»,– նշեց նա։Անդրադառնալով Տիգրանաշենին և իշխանություն հայտարարություններին, թե այն ադրբեջանական անկլավ է, նա հայտարարեց, որ Տիգրանաշենի հարցը միայն գյուղի բնակիչներին չի վերաբերում։Միևնույն ժամանակ նա արձանագրեց, որ այսօր Փաշինյանն ինքն արձանագրել է, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքն Արևմտյան Ադրբեջան անվանելը խնդրահարույց է։Նշենք, որ այսօր Երևանում անցկացվող «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» միջազգային համաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Ադրբեջանում շրջանառվող «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը լրջագույն մարտահրավեր և անվտանգային սպառնալիք է Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև հաստատված խաղաղության համար։«Արևմտյան Ադրբեջանն» Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջաններն են․ Միրզոյան«Փաշինյան էլ է ուշքի գալիս այդ հարցում։ Իսկ «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարախոսությամբ ոչ միայն 300 հազար, այլ միլիոնավոր ադրբեջանցիներ կհայտնվեն Հայաստանում»,– մանրամասնեց նա։Նշենք, որ Ադրբեջանը տարբեր մակարդակներում անընդհատ առաջ է մղում այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» թեզը։ Բաքուն «Արևմտյան Ադրբեջան» է համարում ՀՀ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերն ամբողջությամբ և Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի ու Լոռու մարզերը` մասամբ։
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/11/106963922_0:0:1424:1067_1920x0_80_0_0_691e9c8a39e7507d13211001c82f7275.jpg.webp
ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան արցախում – 2020, ադրբեջանցի, նիկոլ փաշինյան, սամվել կարապետյան
ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան արցախում – 2020, ադրբեջանցի, նիկոլ փաշինյան, սամվել կարապետյան
Սամվել Կարապետյանի կարծիքով` անգամ Նիկոլ Փաշինյանին է անհանգստացնում «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը։
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik․ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ամեն ինչ անելու է «Իրական Հայաստանի» գաղափարախոսության դեմ պայքարելու և Տիգրանաշենի հարցում սեփական դիրքորոշումը պաշտպանելու համար։ Այսօր Հակակառուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
««Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը հայրենիք չունենալն է, դրա համար մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ գաղափարախոսությունը Նիկոլ Փաշինյանը չկարողանա առաջ տանել»,– նշեց նա։
Անդրադառնալով Տիգրանաշենին և իշխանություն հայտարարություններին, թե այն ադրբեջանական անկլավ է, նա հայտարարեց, որ Տիգրանաշենի հարցը միայն գյուղի բնակիչներին չի վերաբերում։
«Ամեն ինչ անելու ենք։ Ինչի կարիք լինի` Տիգրանաշենի համար անելու ենք, որ այս չարիքի իշխանությունների թաթիկները չհասնեն Տիգրանաշենին։ Այս հարցը միայն տիգրանաշենցիների հարցը չէ, այլ մեր ամբողջ ազգի հարցն է»,– շարունակեց Կարապետյանը։
Միևնույն ժամանակ նա արձանագրեց, որ այսօր Փաշինյանն ինքն արձանագրել է, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքն Արևմտյան Ադրբեջան անվանելը խնդրահարույց է։
Նշենք, որ այսօր Երևանում անցկացվող «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» միջազգային համաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Ադրբեջանում շրջանառվող «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը լրջագույն մարտահրավեր և անվտանգային սպառնալիք է Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև հաստատված խաղաղության համար։
«Փաշինյան էլ է ուշքի գալիս այդ հարցում։ Իսկ «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարախոսությամբ ոչ միայն 300 հազար, այլ միլիոնավոր ադրբեջանցիներ կհայտնվեն Հայաստանում»,– մանրամասնեց նա։
Նշենք, որ Ադրբեջանը տարբեր մակարդակներում անընդհատ առաջ է մղում այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» թեզը։ Բաքուն «Արևմտյան Ադրբեջան» է համարում ՀՀ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերն ամբողջությամբ և Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի ու Լոռու մարզերը` մասամբ։