Չեխիայի վարչապետը հայտարարել է, որ աշխարհը շարժվում է դեպի դժոխք

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը կարծում է, որ աշխարհը գլորվում է դեպի դժոխք։

«Չեմ վախենում բարձրաձայն ասել, որ այն ուղին, որով ներկայումս ընթանում է աշխարհը, անվտանգության չի տանում։ Այն ուղիղ դեպի դժոխքի դարպասներն է տանում։ Այն մեզ մղում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ», – հայտարարել է նա Պրահայում ունեցած ելույթի ժամանակ։

Ըստ Բաբիշի՝ Եվրոպան պետք է կենտրոնանա խաղաղությանն ուղղված նախաձեռնությունների վրա։ Նա նշել է, որ հազվադեպ է լսում «խաղաղություն» բառը պաշտպանության հարցերին նվիրված միջազգային համաժողովներում, որտեղ մասնակիցները փոխարենը կենտրոնանում են ռազմական ուժի կիրառման վրա։

Leave a comment