Շոյգուն Երևանին մեղադրել է ռուսական կապիտալով ձեռնարկությունների «ռեյդերական զավթման» մեջ

https://arm.sputniknews.ru/20260917/shvojgun-erevanin-meghadrel-e-rusakan-kapitalvov-dzernarkutjunneri-rejderakan-zavtman-mej-106957325.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1a/102611582_191:0:2920:2047_1920x0_80_0_0_c01d51ac0055ef8bedab79730969ba65.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սերգեյ շոյգու, անվտանգության խորհուրդ, անվտանգության խորհրդի քարտուղար, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան

սերգեյ շոյգու, անվտանգության խորհուրդ, անվտանգության խորհրդի քարտուղար, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան

Բաժանորդագրվել

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը խոսել է նաև Հայաստանի եվրաինտեգրման, ՆԱՏՕ-ի հետ նրա գործակցության, երկրում ռուսական բիզնեսի և Հարավային Կովկասում Արևմուտքի վարած քաղաքականության մասին։

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները Մոսկվայի հետ կապերը խզելու և Արևմուտքի հետ համագործակցությունն ընդլայնելու ուղղություն են որդեգրել։ ՌԴ ԱԽ գիտափորձագիտական խորհրդի նախագահության նիստում նա Երևանին մեղադրել է նաև ռուսական կապիտալով ձեռնարկությունների «ռեյդերական զավթման» մեջ։

Շոյգուի խոսքով՝ Հայաստանի հետ կապված իրավիճակն ամենացայտունն է Հարավային Կովկասում։ Նա հիշեցրել է, որ 1990-ական թվականներին Ռուսաստանն օգնել է Հայաստանին խուսափել տնտեսական և էներգետիկ կոլապսից, իսկ ԵԱՏՄ-ին երկրի անդամակցության տասը տարիների ընթացքում նրա տնտեսությունն աճել է գրեթե երեք անգամ։

Երևանը չի ցանկանում ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնել. Շոյգու

«Մինչդեռ ներկայիս իշխանությունները Ռուսաստանի հետ կապերը խզելու և Արևմուտքի հետ համագործակցությունն ամրապնդելու ուղղություն են որդեգրել»,- հայտարարել է նա։

Շոյգուն նաև մատնանշել է ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունն ընդլայնելու Երևանի ձգտումը և հայկական իշխանություններին մեղադրել է տարածաշրջանային ինտեգրացիոն մեխանիզմների, առաջին հերթին՝ ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի նկատմամբ սպառողական վերաբերմունքի մեջ։

ՌԴ ԱԽ քարտուղարն առանձին անդրադարձել է ռուսական բիզնեսի նկատմամբ ՀՀ իշխանությունների վերաբերմունքին։

«Ոչ բարեկամական գիծը և բացահայտ երկակի չափանիշները դրսևորվում են Հայաստանում աշխատող ռուսական բիզնեսի նկատմամբ։ Այն, ինչ տեղի է ունենում ձեռնարկությունների և ոլորտների հետ, որոնցում Ռուսաստանը միլիարդների ներդրումներ է կատարել, դժվար է անվանել այլ կերպ, քան «ռեյդերական զավթում»»,- ասել է Շոյգուն։

Նրա խոսքով՝ Երևանն այդ ընթացքում «ակնհայտորեն անհեթեթ» փաստարկներ է բերում։ Շոյգուն օրինակ է բերել այն պնդումը, թե ռուսական կողմից հայկական երկաթուղիների կառավարումը խանգարում է Հայաստանին ինտեգրվել միջազգային երկաթուղային ցանցերին։

Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր չէ ֆինանսավորել Հայաստանի եվրանտեգրումը` հղում անելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշմանը, ըստ որի՝ Երևանը պետք է կողմնորոշվի Եվրոպական միություն մտնելու և ԵԱՏՄ-ում մնալու միջև։

«Ռուսաստանը պատրաստ չէ և չի ֆինանսավորելու Հայաստանի եվրաինտեգրումը, և այդ ուղղությամբ յուրաքանչյուր քայլ ունի օբյեկտիվ հետևանքներ»,-հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղարը։

Նախադրյալներ չկան, որ ռուսական ռազմաբազան չլինի Հայաստանում. Շոյգու

Խոսելով ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին՝ Շոյգուն ԱՄՆ-ին և Եվրոպային մեղադրել է տարածաշրջանում Ռուսաստանի և Իրանի դիրքերը թուլացնելու ձգտման մեջ։

«ԱՄՆ-ն և Եվրոպան, ինչպես և նախկինում, ռազմավարական առումով շահագրգռված են Ռուսաստանի և Իրանի դիրքերի առավելագույն թուլացմամբ և Հարավային Կովկասում սեփական կանոնների հաստատմամբ։ Հաշվի առնելով այս միտումները՝ Ռուսաստանը պետք է գործի կետային, հասցեական՝ կոշտ կերպով պաշտպանելով իր շահերը»,- ասել է նա։

Շոյգուի խոսքով՝ արևմտյան երկրները փորձում են խզել Հարավային Կովկասի պետությունների կապերը Ռուսաստանի հետ և լարվածության օջախներ ստեղծել նրա սահմանների մոտ։ Նա պնդում է, որ դա տեղի է ունենում եվրոինտեգրման և արևմտյան քաղաքական ու մշակութային մոդելներին ինտեգրվելու քողի տակ, որոնք անվանել է «էությամբ գաղութատիրական»։

Որպես տարածաշրջանի գործերին Արևմուտքի միջամտության ևս մեկ օրինակ Շոյգուն նշել է Վրաստանը։

«Նրանք բացահայտ և անպատկառ ձևով փորձում են միջամտել քաղաքական իրավիճակին։ Անդրկովկասում մենք դա կարող ենք տեսնել ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի օրինակով»,-հայտարարել է նա։

ՌԴ ԱԽ քարտուղարը հղում է արել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի վերջերս արած հայտարարությանն այն մասին, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների սրացումը կարող է բխել առանձին եվրոպական երկրների, բայց ոչ բուն Վրաստանի շահերից։

Միաժամանակ Անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է, որ տարածաշրջանում իրավիճակը փոխվում է մի շարք գործոնների ազդեցությամբ։ Դրանց թվում նա նշել է Հորմուզի նեղուցի շուրջ ճգնաժամը և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, էներգակիրների գների աճը, հայ-ադրբեջանական հարաբերություններում փոփոխությունները և նոր քաղաքական դեմքերի հայտնվելը։

Որևէ ցանկություն չունենք լարվածություն մտցնել ՀՀ–ՌԴ հարաբերություններում. Արարատ Միրզոյան

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Երևանի ուղղությունը դեպի եվրաինտեգրում, հայտարարել էր, որ հնարավոր չի համարում ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունն ավելի շուտ, քան այն երկրներինը, որոնք արդեն վաղուց թեկնածու են, մասնավորապես՝ Թուրքիան և Սերբիան։ Միաժամանակ նա հնարավոր էր համարել, որ Եվրոպական միությունը կարող է «խաբել» Հայաստանին անդամակցության հեռանկարի հարցում։

Լավրովը նաև նշել էր, որ Ռուսաստանը չի կարող դեմ արտահայտվել հայ ժողովրդի ընտրությանը հօգուտ եվրաինտեգրման, եթե նման ընտրություն իսկապես կատարվի։ Այդուհանդերձ, նրա խոսքով, նախ անհրաժեշտ է հասկանալ՝ գոյություն ունի՞ արդյոք նման հանրային ընտրություն։

Leave a comment