Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» մասին օրինագծի ընդունումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ոչ բարեկամական քայլ է։ Սա բացասական ազդեցություն կունենա Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման վրա. հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Կրեմլը հետևում է փաստաթղթի ընթացքին։
«Իհարկե, ԱՄՆ-ի կողմից ցանկացած լրացուցիչ պատժամիջոցի կիրառումը, անշուշտ, կբարդացնի Ուկրաինայում խաղաղ կարգավորում գտնելու ջանքերը»,- ընդգծել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարը։