ՀՀ-ում գոյություն է ունեցել այդպիսի ըմբռնում, որ պետական պաշտոնյային պետք է մի բան նվիրեն, մի բան պետք է իր համար ձրի լինի. Փաշինյան

ՀՀ-ում գոյություն է ունեցել այդպիսի ըմբռնում, որ պետական պաշտոնյային պետք է մի բան նվիրեն, մի բան պետք է իր համար ձրի լինի. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

2018 թվականից ի վեր պետական պարգևավճարների թեման այն թեման է, որ ընդդիմադիրները, եթե այլ բան չունենան խոսելու, համարում են, որ ամենահարմար թեման է Կառավարությանը և քաղաքական մեծամասնությանը խոցելու: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պետական պարգևավճարների մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին:

«Մենք շատ հաճախ գործում ենք կեղծիքի միջավայրում, որվհետև, երբ անընդհատ օդում կախված է լինում հարցը, թե ինչպես է ապրում այս պաշտոնյան, կամ ինչպես է կոստյում առնում, կամ ինչպես է ժամացույց առնում, ապա մենք երբեք չենք գնահատում դրա նեգատիվ ազդեցությունը մեր պետության համար: Սա շատ նեգատիվ ազդեցություն է ունենում: Ես ուղիղ ասում եմ, որ տեղական ինքնակառավարման մակարդակում այս խնդիրը չլուծելը բերում է աղետների»,-ասաց վարաչպետը:

Փաշինյանը հիշեցրեց, որ իր Կառավարությունը հասել է այն կետին, որ պետական պաշտոնյան նվեր ստանալու իրավունք չունի, որը չնայած միանգամից հնարավոր չի լինի կանգնեցնել, սակայն գործընթացը շարունակվում է:

«Հայաստանում գոյություն է ունեցել այդպիսի ըմբռնում, որ դե պետական պաշտոնյային պետք է մի բան նվիրեն, մի բան պետք է իր համար ձրի լինի, մի բան այս կամ այլ կերպ պետք է լինի: Բացի բառիս բուն իմաստով կաշառքից, որը միշտ էլ նեգատիվով է պարուրված եղել, կողքից պուճուր ըմբռնումիկներ են եղել, որ մի քիչ այսպես կամ այնպես պետք է վերաբերվել նրանց: Սա գոյություն ունի մեր կյանքում մինչև այսօր»,-ասաց վարչապետը:

Leave a comment