Մոտ 39 մլն դրամ՝ ՍԴ դատավորներին հավելավճար հատկացնելու նպատակով

Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում կընդունի որոշում, որով կառավարության պահուստային ֆոնդից 38 մլն 930.5 հազար դրամ կհատկացվի Սահմանադրական դատարանի դատավորներին հավելավճար հատկացնելու նպատակով։

Մասնավորապես, սահմանվել է դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի համար հավելավճար հետևյալ չափերով՝ պաշտոնավարման երկրորդ տարում՝ 20 տոկոսի չափով, երրորդ տարում՝ 35 տոկոսի չափով, չորրորդ տարվանից սկած յուրաքանչյուր հաջորդ տարում՝ նախորդ տարվա համար նախատեսված հավելավճարի չափից 10 տոկոս ավել չափով:

Հավելավճարի հաշվարկման համար հաշվի են առնվելու օրենքն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում աշխատած լրիվ տարիները:

Նախագծի ընդունմամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment