Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական հակամարտությունը «շատ շուտով» կավարտվի. այս մասին Հյուսիսային Կարոլինայում նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ուկրաինական պատերազմը հանգեցնում է դիզելային վառելիքի գների բարձրացմանը, սակայն այդ ամենը շատ շուտով կավարտվի, և ի վերջո դուք կունենաք այնպիսի երկիր [ԱՄՆ], ինչպիսին ոչ ոք երբևէ չի տեսել, քանի որ, կրկնում եմ, մենք ներկայումս ավելի շատ աշխատատեղեր ենք ստեղծում և ավելի շատ գործարաններ կառուցում, քան մեր երկրի պատմության ցանկացած այլ ժամանակահատվածում։ Այն հիանալի կլինի։ Դա շատ շուտով տեղի կունենա»,- ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը հավաստիացրել է, որ իր վարչակազմն աշխատում է հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Նա կրկնել է իր պնդումն այն մասին, որ ավարտին է հասցրել ութ պատերազմ՝ նշելով, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առկա դիմակայությունը դուրս է եկել «ամենաբարդը»։
Թրամփը հայտնել է, որ կկարողանա շուտով վերջ դնել Իրանի հետ հակամարտությանը։ Նրա խոսքով՝ Թեհրանը դեռ պատրաստ չէ Վաշինգտոնի հետ գործարք կնքելուն։