Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները վստահ հաղթանակներով են մեկնարկել 2026 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադայում իրենց մրցելույթները
Տղամարդկանց ընտրանին 4։0 հաշվով առավելության է հասել Բարբադոսի հավաքականի նկատմամբ։ Հաղթական արդյունքներ են գրանցել գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Կանանց Հայաստանի հավաքականը 3.5։0.5 հաշվով առավելության է հասել Հոնկոնգի ընտրանու նկատմամբ։
Իրենց պարտիաներում հաղթանակներ են գրանցել կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը, կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը և Անահիտ Մկրտչյանը։
Գրոսմայստեր Էլինա Դանիելյանն իր պարտիան ավարտել է ոչ-ոքի արդյունքով։