Կապսում ՀՀ կառավարության միջոցներով 3 փողոց է հիմնանորոգվում, վերանորոգվում է ջրահեռացման ցանցը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կապսում ՀՀ կառավարության միջոցներով հիմնանորոգվում են բնակավայրի 2-րդ, 9-րդ և 11-րդ փողոցները։ Երեք ճանապարհն էլ տանում է դեպի նորակառույց դպրոց՝ ապահովելով դպրոցի համար ավելի հարմար և անվտանգ ճանապարհային կապ։

Այս մասին հայտնում է Ախուրյանի համայնքապետարանը։

Հիմնանորոգվող ճանապարհների ընդհանուր երկարությունը շուրջ 700 մետր է, ծրագրի արժեքը՝ մոտ 130 միլիոն դրամ։

Ասֆալտապատմանը նախորդում են անհրաժեշտ ենթակառուցվածքային աշխատանքներ․ վերանորոգվում է ջրահեռացման ցանցը, նորոգվում և ամրացվում է ճանապարհի հիմքը, լուծվում են նաև մի շարք այլ խնդիրներ:

Leave a comment