Անկախության տոնի առթիվ փակ փողոցներ են լինելու․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել

Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։

Մասնավորապես, սեպտեմբերի 18-ին՝ ժամը 9։00-ից, Հանրապետության հրապարակում երթևեկությունը մասնակի կսահմանափակվի․ ավտոմեքենաների համար փակ կլինի հրապարակի շատրվանների դիմացի հատվածը։

Իսկ սեպտեմբերի 21-ին կենտրոնական մի շարք փողոցներ են փակ լինելու։

Առավոտյան 8։00-ից մինչև սեպտեմբերի 22-ի ժամը 2։00-ն դեպի Հանրապետության հրապարակ երթևեկությունը կսահմանափակվի․

– Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից,

– Սախարովի հրապարակից,

– Պապ թագավորի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից,

– Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից,

– Վազգեն Սարգսյան-Խորենացի փողոցների խաչմերուկից։

ՆԳՆ-ից հորդորում են վարորդներին նախապես պլանավորել երթուղիները, շրջանցել նշված ճանապարհահատվածները և հետևել ճանապարհային երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներին։

Sputnik Արմենիա

Leave a comment