21:11 16.09.2026 (Թարմացված է: 21:12 16.09.2026)
Բաժանորդագրվել
Գերատեսչությունից վարորդներին հորդորում են նախապես պլանավորել երթուղիները՝ շրջանցելով մի շարք ճանապարհահատվածներ։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
Մասնավորապես, սեպտեմբերի 18-ին՝ ժամը 9։00-ից, Հանրապետության հրապարակում երթևեկությունը մասնակի կսահմանափակվի․ ավտոմեքենաների համար փակ կլինի հրապարակի շատրվանների դիմացի հատվածը։
Իսկ սեպտեմբերի 21-ին կենտրոնական մի շարք փողոցներ են փակ լինելու։
Առավոտյան 8։00-ից մինչև սեպտեմբերի 22-ի ժամը 2։00-ն դեպի Հանրապետության հրապարակ երթևեկությունը կսահմանափակվի․
Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից,
Սախարովի հրապարակից,
Պապ թագավորի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից,
Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից,
Վազգեն Սարգսյան-Խորենացի փողոցների խաչմերուկից։
ՆԳՆ-ից հորդորում են վարորդներին նախապես պլանավորել երթուղիները, շրջանցել նշված ճանապարհահատվածները և հետևել ճանապարհային երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներին։