Պետության մեջ երկրորդ պետություն ձևավորելու բոլոր փորձերն ամենակոշտ միջոցներով կասեցվելու են․ Փաշինյան

Պետության մեջ երկրորդ պետություն ձևավորելու բոլոր փորձերն ամենակոշտ միջոցներով կասեցվելու են․ Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանում երկու պետություն, երկու կառավարություն չի կարող գոյություն ունենալ, չի կարող լինել Հայաստանում Ղարաբաղի ներկայացուցչություն։ Այն միանշանակ պետք է անցնի Հայաստանի Հանրապետության տնօրինությանը։ Այս մասին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանի հարցին, թե ինչու է հայաստանում բնակֆոնդը թանկացել Ղարաբաղից տեղահանված բնակչության համար, որոնցից մեկ ընտանիք անգամ ստիպված է եղել տեղափոխվել Ղարաբաղի ներկայացուցչություն։ 

«Էլի եմ ասում, որպես Հայաստանի վարչապետ պետության մեջ երկրորդ պետություն, կամ երկրորդ կառավարություն, երկրորդ խորհրդարան ձևավորելու բոլոր փորձերը ամենակոշտ միջոցներով կասեցվելու են»,-ասաց վարչապետը։ 

Անդրադառնալով Ղարաբաղից տեղահանվածների բնակարանների խնդրին վարչապետը ընդգծեց․ «Դուք վատ ծառայություն եք մատուցում Ղարաբաղի ժողովրդին։ Ձեզ ինչ է թվում, Հայաստանում մարդ չկա, որ տուն չունի։ Բա ինչո՞ւ են Ղարաբաղի ներկայացուցչություն տեղափոխվում։ Թող ձեր տուն տեղափոխվեն։ Այսինքն հիմա ով բնակվարձի խնդիր ունի որտեղ ուզենա կարող է գնա մտնի՞։ Սա է ձեր տրամաբանությունը։ Երբ որ մարդիկ գան ձեր տուն մտնեն հանկարծ ոստիկանություն չկանչեք»։ 

Վարչապետը նաև նշեց, որ բնակվարձերի թանկացման պայմանների հետ կապված խնդիրները առկա են շատ այլ տեղերում և Հայաստանի տարբեր բնակավայրերում բազմաթիվ ազատ տներ կան։ Ըստ Փաշինյանի կառավարությունը արդեն 8000 ընտանիքի տրվել է բնակարանի գնման վկայագիր, որոնցից 4000-ը արդեն տուն են ձեռքբերել։ 

«Ինչու դուք լինելով ղարաբաղցի լինելով հանդերձ ունեք երկու սենյականոց տուն, ուրիշները երեք, նույնիսկ մարդիկ կան Երևանում շենքեր ունեն, Ղարաբաղի նախկին ղեկավարների շենքերը տվեք, թող մարդիկ ապրեն։ Տասնյակ շենքեր ունեն, տասնյակ հյուրանոցներ ունեն, տվեք թող ապրեն։ Հայաստանը 800 մլրդ հատկացում է արել, թող մարդիկ գնան օգտվեն այդ հատկացումներից»,-ասաց Փաշինյանը։   

 

Leave a comment