Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում մեկնարկեց շախմատի 46-րդ Համաշխարհային օլիմպիադան:

Հայաստանի հավաքականն առաջին տուրում մրցեց Բարբադոսի թիմի հետ ու վստահ հաղթանակ տարավ 4:0 հաշվով: Հաղթանակի հասան Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը: Թիմի առաջին համար Հայկ Մարտիրոսյանը բաց թողեց մրցամարտը:

Կանանց Հայաստանի հավաքականը 3.5:0.5 հաշվով հաղթեց Հոնկոնգի թիմին: Մարիամ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը և Անահիտ Մկրտչյանը հաղթեցին, իսկ Էլինա Դանիելյանը ոչ-ոքի ավարտեց իր պարտիան: Առաջին տուրը բաց էր թողնում Լիլիթ Մկրտչյանը:

Համաշխարհային օլիմպիադան կավարտվի սեպտեմբերի 27-ին:

Տղամարդկանց Հայաստանի հավաքականը մեկնարկային աղյուսակում 208 երկների շարքում վարկանիշով զբաղեցնում է 10-րդ տեղը, իսկ կանանց հավաքականը 191 երկրների շարքում 16-րդն է:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment