Եվրոպայի ստորգետնյա գազապահեստների լցվածության մակարդակը բարձրացել է մինչև 68.26%, հաղորդում է գազային ենթակառուցվածքների եվրոպական օպերատորների Gas Infrastructure Europe (GIE) ասոցիացիան։
Այս ցուցանիշը 16.2 տոկոսային կետով ցածր է վերջին հինգ տարիների միջին մակարդակից։
Վերջին յոթ օրվա ընթացքում գազի զուտ ներարկումը պահեստներ կազմել է օրական միջինը 213 մլն խմ, ինչը 21.8%-ով գերազանցում է հնգամյա միջին ցուցանիշը։
Եվրոպայում բնական գազի պաշարների մակարդակը համաշխարհային գազի շուկայի առանցքային ցուցանիշներից է։ ԵՄ գազապահեստային համակարգի ընդհանուր հզորությունը կազմում է 109 մլրդ խմ ակտիվ գազ։ Հեղուկ բնական գազի (LNG) համաշխարհային շուկայում Եվրոպան ընդհանուր առմամբ դարձել է խոշորագույն ներմուծողը։
Gas Infrastructure Europe-ը միավորում է գազի փոխադրման, պահեստավորման և հեղուկ բնական գազի ոլորտներում գործող օպերատորներին։
Եղանակի ընթացիկ կանխատեսման համաձայն՝ այս շաբաթ օդի միջին ջերմաստիճանը կլինի կլիմայական նորմայից ցածր։
Վերականգնվող էներգետիկայի, մասնավորապես՝ գազային ջերմաէլեկտրակայանների անմիջական մրցակից համարվող հողմային էներգիայի արտադրությունն ամսվա սկզբից միջինում ապահովել է տարածաշրջանի էլեկտրաէներգիայի պահանջարկի 16%-ը, հաղորդում է WindEurope ասոցիացիան։ Նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածում դրա մասնաբաժինը կազմել էր 20%։
Ակնկալվում է, որ հեղուկ բնական գազի (LNG) ներմուծումը կկազմի 7.7 մլն տոննա, ինչը 12%-ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։