Վահագն Խաչատուրյանն ընդունել է Save Armenia հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը


Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Save Armenia հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը։


 


Նախագահը կարևորել է նման այցելությունները՝ որպես հայ և ամերիկյան ժողովուրդների միջև բարեկամության և արժեքային երկխոսության խորացման հնարավորություն՝ ընդգծելով քրիստոնեական արժեքների դերը հայ ժողովրդի ինքնության պահպանման գործում։


 


Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և համաշխարհային մարտահրավերներին, խաղաղության, հանրային համերաշխության և համամարդկային արժեքների ամրապնդմանը, ինչպես նաև Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին և Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացմանը։


 


Կարևորվել է նաև ամերիկյան գործընկերների շարունակական հետաքրքրվածությունն ու աջակցությունը Հայաստանին։


 

Դիտումների քանակ11

Leave a comment