Նախկինում Հայաստանի արտաքին քաղաքականությունը և ԱԳՆ-ն եղել են «նահատակվելու նախարարություն»,- այսօր ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարար Արարատ Միրզոյանը։
Ըստ նրա, «նահատակվելու» քաղաքականությունից Հայաստանն անցում է կատարում դեպի «ապրելու» քաղաքականություն։ Հավելեց՝ նախկինում ԱԳՆ-ն կենտրոնացած է եղել հակամարտությունների և Ցեղասպանության ճանաչման վրա, իսկ այժմ առաջարկվում են վարել «ապրելու», կյանքն ավելի անվտանգ ու հարմարավետ դարձնելու քաղաքականություն։ Ասաց, որ նախարարությունն արդեն զբաղվում է սպառման շուկաների դիվերսիֆիկացիայով եւ, որ դիվանագետների ջանքերով հայկական դեղձն արդեն արտահանվում և վաճառվում է Օմանում։
Ի դեպ, Արարատ Միրզոյանը հեգնեց՝ ասելով, որ նախկինում էլ պաշտոնյաների զավակները ապրում էին, զոհվում էին սովորական քաղաքացիները։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: