https://arm.sputniknews.ru/20260916/anmeghutjan-kankhavarkatsn-e-khakhtvel-tatevi-varchakan-ghekavari-pashtpannery-kalanqi-masin-106920950.html
Անմեղության կանխավարկածն է խախտվել․ Տաթևի վարչական ղեկավարի պաշտպանները` կալանքի մասին
Անմեղության կանխավարկածն է խախտվել․ Տաթևի վարչական ղեկավարի պաշտպանները` կալանքի մասին
Sputnik Արմենիա
Պաշտպանները պնդում են՝ Վ․Ս․-ի՝ թրաֆիքինգի և բռնության ենթարկվելու հանգամանքը հերքվում է տարբեր փաստերով։ 16.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-16T18:15+0400
2026-09-16T18:15+0400
2026-09-16T18:15+0400
տաթև
գոռ մինասյան
ձերբակալություն
թրաֆիքինգ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0e/95836251_0:80:1500:924_1920x0_80_0_0_105cb02462214a89a3c63fd2ba7b065e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. «Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է անձին թրաֆիքինգի ենթարկելու համար» վերտառությամբ հաղորդագրությունն անմեղության կանխավարկածի խախտում է։ Այս մասին հայտարարություն են տարածել Գոռ Մինասյանի պաշտպաններ Արտակ Նավասարդյանն ու Սլավիկ Պողոսյանը։Նշենք, որ սեպտեմբերի 15-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց այդ մասին՝ պնդելով, որ Մինասյանը թրաֆիքինգի է ենթարկել անասնապահ Վ․Ս-ին, որն իր մոտ աշխատում է 2020 թվականից։ Ըստ ՔԿ–ի` ամսական 150 000-200 000 դրամ վարձատրելու փոխարեն նա Վ․Ս․-ին տվել է 50 000-100 000 դրամ, ավելին` նա նշել է, որ իրենից պարտքով վերցված գումարները 6 մլն դրամով գերազանցել են վճարվելիք աշխատավարձը, և Վ․Ս․-ն պետք է շարունակի անվճար աշխատել մոտ 3 տարի։ ՔԿ–ն քննությամբ պարզել է, որ դրանք ուռճացված գումարներ են։Պաշտպանները պնդում են՝ Վ․Ս․-ի՝ թրաֆիքինգի և բռնության ենթարկվելու հանգամանքը հերքվում է վերջինիս կողմից ուղարկված անձնական հաղորդագրությունների բովանդակությամբ։ ՔԿ-ի ներկայացրած այդ վարկածը, ըստ փաստաբանների, հերքվում է նաև պաշտպանության կողմից փաստաբանական հարցման ենթարկված անձանց հայտնած փաստական տվյալներով, որոնք ներկայացվել են դատարանին։Նրանք նաև հայտնել են, որ Վ․Ս․-ն 2026 թվականի հուլիսի 25-ին իր հարազատ եղբորը 2 հաղորդագրություն է ուղարկել, եղբայրն էլ պարզաբանել է դրանք՝ նշելով, որ Վ․Ս․-ն, եթե Գոռ Մինասյանի դեմ չգրեր, ապա իրեն կալանավորելու էին։ Երկրորդ հաղորդագրությում էլ պնդել է, որ առերեսում լինի, ինչից հետո միայն կկարողանա դուրս գալ այն վայրից, որտեղ իրեն պահում են, և բոլոր հարցերը կլուծվեն։Նավասարդյանն ու Պողոսյանը նաև շեշտել են, որ տուժողի կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ պաշտպանական միջոցներ են կիրառված, այսինքն վերջինն իրավապահների հսկողության ներքո է։Փաստաբանները հիմնավոր կասկածներ ունեն, որ Վ․Ս․-ն հանցագործության մասին հաղորդումը և համապատասխան ցուցմունքը տվել է հարկադրանքի ազդեցության ներքո՝ սեփական անձի կալանավորման սպառնալիքից խուսափելու համար։Փաստաբանները նաև ընդգծել են, որ քրեական վարույթը նախաձեռնվել է 2026 թվականի հունիսի 28-ին, հետագայում ՀՀ ՔԿ նախագահի վերահսկողության տակ է վերցվել և տեղափոխվել ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն։ Ըստ պաշտպանների՝ վարույթը ՀՀ ՔԿ նախագահի վերահսկողության տակ վերցվելուց հետո տեղի ունեցած դատավարական գործողությունների ժամանակագրությունը կասկած է հարուցում, որ Մինասյանի ձերբակալումն իրականացվել է այնպես, որ խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդությունը մակագրվի կոնկրետ դատավորի՝ երաշխավորելով դրա բավարարումը։Գոռ Մինասյանը ձերբակալման որոշումը կայացվել է սեպտեմբերի 9-ին, բայց փաստացի ձերբակալումը եղել է սեպտեմբերի 14-ին (այդ ժամանակ այլ քրեական վարույթի շրջանակում նա եղել է տնային կալանքի տակ)։ Մինասյանը կալանավորվել է սեպտեմբերի 15-ին։Հիշեցնենք, որ Մինասյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ մարդու թրաֆիքինգի կամ շահագործման հոդվածով:
տաթև
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0e/95836251_59:0:1391:999_1920x0_80_0_0_0840f3efdf1efde44e3f9e7e3b0987aa.jpg.webp
տաթև , գոռ մինասյան, ձերբակալություն, թրաֆիքինգ
տաթև , գոռ մինասյան, ձերբակալություն, թրաֆիքինգ
Պաշտպանները պնդում են՝ Վ․Ս․-ի՝ թրաֆիքինգի և բռնության ենթարկվելու հանգամանքը հերքվում է տարբեր փաստերով։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. «Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է անձին թրաֆիքինգի ենթարկելու համար» վերտառությամբ հաղորդագրությունն անմեղության կանխավարկածի խախտում է։ Այս մասին հայտարարություն են տարածել Գոռ Մինասյանի պաշտպաններ Արտակ Նավասարդյանն ու Սլավիկ Պողոսյանը։
«ՀՀ քննչական կոմիտեն ընդգծված կերպով ներկայացնում է Գոռ Մինասյանի հանրային կարգավիճակը՝ Տաթև բնակավայրի վարչական ղեկավար։ Այնինչ, տեղեկությունը վերաբերում է բացառապես մասնավոր աշխատանքային հարաբերություններին։ Պաշտոնեական դիրքի անհարկի շեշտադրումը հաղորդագրության վերնագրում և տեքստում հետապնդում է վարույթին հնչեղություն հաղորդելու, անձին հանրության շրջանում հեղինակազրկելու և նրա նկատմամբ կանխակալ բացասական վերաբերմունք ձևավորելու նպատակներ»,- ասված է հայտարարությունում։
Պաշտպանները պնդում են՝ Վ․Ս․-ի՝ թրաֆիքինգի և բռնության ենթարկվելու հանգամանքը հերքվում է վերջինիս կողմից ուղարկված անձնական հաղորդագրությունների բովանդակությամբ։ ՔԿ-ի ներկայացրած այդ վարկածը, ըստ փաստաբանների, հերքվում է նաև պաշտպանության կողմից փաստաբանական հարցման ենթարկված անձանց հայտնած փաստական տվյալներով, որոնք ներկայացվել են դատարանին։
Նրանք նաև հայտնել են, որ Վ․Ս․-ն 2026 թվականի հուլիսի 25-ին իր հարազատ եղբորը 2 հաղորդագրություն է ուղարկել, եղբայրն էլ պարզաբանել է դրանք՝ նշելով, որ Վ․Ս․-ն, եթե Գոռ Մինասյանի դեմ չգրեր, ապա իրեն կալանավորելու էին։ Երկրորդ հաղորդագրությում էլ պնդել է, որ առերեսում լինի, ինչից հետո միայն կկարողանա դուրս գալ այն վայրից, որտեղ իրեն պահում են, և բոլոր հարցերը կլուծվեն։
Նավասարդյանն ու Պողոսյանը նաև շեշտել են, որ տուժողի կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ պաշտպանական միջոցներ են կիրառված, այսինքն վերջինն իրավապահների հսկողության ներքո է։
Փաստաբանները հիմնավոր կասկածներ ունեն, որ Վ․Ս․-ն հանցագործության մասին հաղորդումը և համապատասխան ցուցմունքը տվել է հարկադրանքի ազդեցության ներքո՝ սեփական անձի կալանավորման սպառնալիքից խուսափելու համար։
«Եթե Վ. Ս.-ն Գոռ Մինասյանի կողմից իրականում ենթարկվեր ճնշումների կամ իր կամքին հակառակ պահվեր աշխատանքային հարաբերությունների մեջ, ապա նա 2025 թվականի հունիսի 18-ից սկսած հնարավորություն է ունեցել դադարեցնելու աշխատանքը և հեռանալու։ Գոռ Մինասյանը տարբեր վարույթների շրջանակներում 2025 թվականի հունիսի 18-ից մինչև 2026 թվականի մարտի 13-ը, ինչպես նաև 2026 թվականի հունիսի 3-ից մինչ օրս գտնվել և գտնվում է անազատության մեջ»,- ասված է հաղորդագրությունում։
Փաստաբանները նաև ընդգծել են, որ քրեական վարույթը նախաձեռնվել է 2026 թվականի հունիսի 28-ին, հետագայում ՀՀ ՔԿ նախագահի վերահսկողության տակ է վերցվել և տեղափոխվել ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն։ Ըստ պաշտպանների՝ վարույթը ՀՀ ՔԿ նախագահի վերահսկողության տակ վերցվելուց հետո տեղի ունեցած դատավարական գործողությունների ժամանակագրությունը կասկած է հարուցում, որ Մինասյանի ձերբակալումն իրականացվել է այնպես, որ խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդությունը մակագրվի կոնկրետ դատավորի՝ երաշխավորելով դրա բավարարումը։
Գոռ Մինասյանը ձերբակալման որոշումը կայացվել է սեպտեմբերի 9-ին, բայց փաստացի ձերբակալումը եղել է սեպտեմբերի 14-ին (այդ ժամանակ այլ քրեական վարույթի շրջանակում նա եղել է տնային կալանքի տակ)։ Մինասյանը կալանավորվել է սեպտեմբերի 15-ին։
Հիշեցնենք, որ Մինասյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ մարդու թրաֆիքինգի կամ շահագործման հոդվածով: