Շրջանառության մեջ եմ դրել Երևանում հաշվառված 75 և ավել տարիք ունեցող քաղաքացիների տրանսպորտն անվճար դարձնելու նախագիծը. Արշակ Սարգսյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է՝ կցելով տեսանյութ.

«Շրջանառության մեջ եմ դրել Երևանում հաշվառված 75 և ավել տարիք ունեցող քաղաքացիների տրանսպորտն անվճար դարձնելու նախագիծը.

Մեր տարեցներն արժանի են հոգատարության.

Մեր տարեցները տարիներ շարունակ շենացրել են մեր քաղաքը, և այսօր նրանք առավել քան երբևէ հոգատարության, ուշադրության կարիք ունեն։ Սա միայն տրանսպորտային հարց չէ, սա մարդկանց շարժունակության, արժանապատվության և սոցիալական արդարության խնդիր է։

Ստացականն արդեն ձեռքիս է՝ նախագիծը պաշտոնապես մուտքագրված է և դրված շրջանառության մեջ։ Ժամանակն է թեթևացնելու նրանց առօրյա հոգսերը։

Ստորև ներկայացնում եմ նախագծի փաստաթուղթն ու քաղաքապետարանից ստացված պաշտոնական ստացականը։ Ամեն ինչ օրինական ընթացքի մեջ է, շարժվում ենք առաջ՝ հանուն մեր տարեցների»։

 

 

Leave a comment