UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը Sport-express-ի հետ հարցազրույցում պատմել է, որ Լոս Անջելեսի ռեստորաններից մեկում 5000 դոլար թեյավճար է տվել մատուցողին:
– Ռոման Աբրամովիչը մի անգամ Ստամբուլի ռեստորաներից մեկում 6 հազար դոլար թեյավճար է թողել։ Դուք երբևէ մեծ թեյավճար թողե՞լ եք։ Եվ եթե այո, ապա որքա՞ն է եղել ամենամեծ գումարը։
– Եղել է 5 հազար դոլար: Այստեղ՝ Լոս Անջելեսում:
– Ինչ-որ առանձնահատուկ սպասարկո՞ւմ էր:
– Նա պարզապես շատ լավ, բարի և ծանոթ մարդ է։ Այդպիսի աջակցություն էր: Սակայն նույն ռեստորանում ռեկորդը պատկանում է Դանա Ուայթին: Նա 10 կամ 15 հազար դոլար է տվել նույն մարդուն:
Դավիթ Եղիազարյան