Քաղցրաշենի մանկապարտեզում օձեր են հայտնաբերվել. աշխատակիցներն ու երեխաները տարհանվել են

Բաժանորդագրվել

Աշխատակիցների ու երեխաների կյանքին վտանգ չի սպառնում։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Արարատի մարզի Արտաշատ խոշորացված համայնքի Քաղցրաշեն բնակավայրի մանկապարտեզում 5 օձ է հայտնաբերվել, որի հետևանքով աշխատակիցներին ու երեխաներին տարհանել են։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Նշվում է, որ տարհանումը տեղի է ունեցել 10:00-ի սահմաններում։

«Աշխատակիցներն ու երեխաները մանկապարտեզում նկատել են 5 օձի, ինչից հետո շատ արագ տեղի է ունեցել տարհանումը, որից հետո մանկապարտեզի տնօրեն Լուսինե Գալստյանն ահազանգել է Արարատի մարզային փրկարարական վարչություն»,–գրում է կայքը։

Նշվում է, որ մանկապարտեզ է հաճախում 135 երեխա։ Աշխատակիցների ու երեխաների կյանքին վտանգ չի սպառնում։

Leave a comment