Որևէ երկրից կախվածությունը չենք փոխի այլ երկրից կախվածությամբ․ Ալեն Սիմոնյանը՝ գազի մասին

https://arm.sputniknews.ru/20260916/voreve-erkric-kakhvatsutjuny-chenq-pvokhi-ajl-erkric-kakhvatsutjamb-alen-simvonjany-gazi-masin-106913120.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0b/106722114_61:0:1484:1067_1920x0_80_0_0_0c727bd65d54af6b3c604a75b964a657.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ալեն սիմոնյան, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, գազ

ալեն սիմոնյան, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, գազ

Բաժանորդագրվել

ՀՀ ԱԽ քարտուղարը պնդում է՝ ռուսական գազն էժան չէ, ու գումարը միայն դոլարով չի չափվում։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ-ն պատրաստվում է բոլոր հնարավոր տեղերից գազ գնել ու չի պատրաստվում ինչ-որ երկրից կախվածությունը չի փոխարինի որևէ այլ երկրից կախվածությամբ։ Այս մասին ԱԺ–ում հայտարարեց ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը` պատասխանելով գազի գնի և մատակարարների վերաբերյալ լրագրողների հարցին։

«Բոլոր հնարավոր տնտեսական, անվտանգային հարցերում Հայաստանն ընտրելու է այլընտրանքներ, բալանսներ։ Այդ մարտավարությունը շարունակվելու է։ Խոսքը բոլոր հնարավոր երկրների մասին է։ Եթե ՌԴ–ն մեզ գազ տա` Ռուսաստանից առնել, եթե Ադրբեջանը տա` Ադրբեջանից, եթե Իրանը, Թուրքիան տան` իրենցից միևնույն ժամանակ»,– ասաց ՀՀ ԱԽ քարտւղարը։

Նա վստահեցրեց, թե ռուսական գազն էժան չէ և միայն դոլարով չի չափվում։

Հիշեցնենք` մայիսի 27-ին հայտնի դարձավ, որ Երևանը Մոսկվայից նամակ է ստացել բնական գազի, նավթամթերքի և չմշակված ալմաստների մատակարարման մասին համաձայնագրի միակողմանի չեղարկման հնարավորության մասին: Նամակում ասվում է, որ եթե Հայաստանը շարունակի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, ռուսական կողմը կարող է կասեցնել կամ միակողմանիորեն չեղյալ հայտարարել 2013թ. դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը:
Սեպտեմբերի 11–ին լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում գազն էժան չէ, որովհետև սպառողին է հասնում բարձր գնով։ Դրանից բացի, եթե ՀՀ–ի համար գազը թանկանա, ՀՀ իշխանությունն էլ կնայի, թե ինչ կարող է թանկացնել ՌԴ–ի համար։

Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում 1000 խմ-ի դիմաց 177 դոլարով։ Միևնույն ժամանակ, գազի արժեքը ԵՄ երկրների մեծ մասի համար կազմում է մոտ 600 դոլար:

Leave a comment