«Շուտով Բաքվից ասելու են՝ ինչ հագնենք ԱԺ գալուց․ իշխանությունների վարած ջայլամի քաղաքականության ուղիղ հետևանքն է»․ Վաղինակ Վարդանով

«Հերթական անգամ Բաքուն իր քիթը խոթում է մեր գործերի մեջ»,-փաստմանը՝ այն, որ սեպտեմբերի 14-ին ՀՀ ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ պատգամավորները հարգեցին չորս տարի առաջ Ջերմուկի վրա ադրբեջանական ԶՈՒ-ի հարձակման հետեւանքով զոհվածների հիշատակը, Ադրբեջանում սա մեկնաբանել են որպես ռևանշիզմ և հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վաղինակ Վարդանովը։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ իշխանությունների թողտվությո՞ւնն է, որ Բաքուն խառնվում է ՀՀ ներքին գործերին, պատգամավորն արձագանքեց․ «Դա նրա ուղիղ հետևանքն է, որ իշխանությունը վարում է ջայլամի քաղաքականություն։ Դրա հետևանքն է նաև, որ ամեն խոսքի կարողանում են արձագանքել, ուղղություն տալ՝ այստեղ ոնց անենք, ինչպես վարվենք։ Իհարկե, ինչքան թույլ մեզ պահենք, իրենք ավելի շատ առիթ են ունենալու, որ խառնվեն մեր ներքին գործերին։ Շուտով կանցնեն երևի նրան, որ ասեն՝ ինչ հագնենք ԱԺ գալուց»։

Լրագրողները փաստեցին՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն ասում է, թե մի սպասեք, որ ադրբեջանական կրակոցներին կրակոցներով արձագանքենք, Վաղինակ Վարդանովն այսպես արձագանքեց․ «Չեմ ուզում մեկնաբանել նրա խոսքերը, ինքն իրենց մոտեցումն ասել է։ Պետք է օր առաջ գործի դնենք ազգ-բանակ հայեցակարգը, որ մեզ վրա հարձակվելու ցանկություն ոչ մեկը չունենա։ Օրենսդրական հիմքերը պետք է դնենք»։

ԱԺ պատգամավորների ճեպազրույցներն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment